Թրեքինգային հետազոտություններ

Հետազոտության առավելությունները

Հարցումները թույլ են տալիս խուսափել որոշումներ ընդունելուց անորոշության պայմաններում: Ունենալով ուսումնասիրության արդյունքները՝  Դուք 99% հավանականությամբ ճիշտ որոշում կկայացնեք:

Մեթոդիկայի հնարավորությունները

Թրեքինգային ուսումնասիրությունները պարբերաբար կրկնվող ուսումնասիրություններ են: Հետազոտության այս տեսակը թույլ է տալիս հետևել սպառողների կամ հաճախորդների գոհունակության դինամիկային, ապրանքանիշի մասին տեղեկացվածությանը, հավատարմության մակարդակին, շուկայի մասնաբաժնին և շատ այլ ցուցանիշներին:

Թրեքինգային ուսումնասիրությունների անցկացումը թույլ է տալիս խուսափել լայնածավալ ուսումնասիրությունների զգալիորեն բարձր ծախսերից:

Ընտրանքի չափը և ժամկետները

Նմանատիպ նախագծերի ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 400 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 800 հարցաթերթ։ Այդպիսի ընտրանքով հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է։

Արժեքը

Թրեքինգային հետազոտությունների մեկ ալիքի գինը ներառում է որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը)

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները):

Թրեքինգային հետազոտության մեկ ալիքի գինը սկսվում է 165 000 դրամից։ 

Հաշվետվությունների օրինակներ

Մոտեցման նկարագրությունը

Թրեքինգային հետազոտություն անցկացնելու համար կիրառվում են միայն քանակական մեթոդներ՝ անմիջական, հեռախոսային և առցանց հարցումներ։ Թրեքինգային ուսումնասիրությունների ամենատարածված հաճախականությունը եռամսյակային է:

Ամենից հաճախ, թրեքինգային հետազոտությունը կիրառվում է հետևյալ նպատակների համար՝

- գոհունակության մակարդակի հետևում;

- ապրանքանիշի ճանաչելիության  հետևում;

- շուկայի մասնակիցների մասնաբաժինների հետևում,  ներառյալ՝ ըստ սեգմենտների;

 - գովազդային արշավների արդյունավետության հետևում;

 - շուկայի ծավալի ցուցանիշի հետևում, ներառյալ՝  ըստ սեգմենտների։

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Ցանկացած թրեքինգային հետազոտության ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1. BCGroup-ի մասնագետը ճշտում է այն ցուցանիշների ցանկը, որոնց պետք է հետևել դինամիկայի մեջ (գոհունակություն, ճանաչելիություն, շուկայական մասնաբաժին և այլն);
  • 2. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հարցման հարցաթերթի վերջնական տարբերակը, հաշվետվությունների հաճախականությունը և ձևը;
  • 3. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր);
  • 4. Գոհունակության մակարդակի մոնիտորինգի նախագծերի համար. ընկերությունը BCGroup-ին ներկայացնում է ընթացիկ, նախկին և պոտենցիալ  հաճախորդների կոնտակտները՝ հաշվի աենելով, որ արձագանքի միջին մակարդակը կազմում է մոտ 30-40%։
  • 5. BCGroup-ի մասնագետները անց են կացնում հարցում կարճ ժամանակում (հնարավոր է օրական մինչև 5000 մարդու հարցում);
  • 6. Այնուհետև BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ Excel կամ SPSS ֆորմատով;   
  • 7. 3-5 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում թրեքինգային հետազոտության հերթական ալիքի վերլուծական հաշվետվությունը (հաշվետվությունների օրինակներ);
  • 8. Ուսումնասիրությունը կրկնվում է համաձայնեցված պարբերականությամբ. այն իրականացվում է նույն հարցաշաթերթով, վերլուծությունները գրվում են նույն ձևով, իսկ ցուցանիշները համեմատվում են նախորդ ալիքների տվյալների հետ:

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում