Բնակչության սոցիոլոգիական հարցումներ

Բնակչության սոցիոլոգիական հարցումները հետազոտության տեղեկատվության հավաքման ստանդարտ մեթոդ է: Հետազոտությունը թույլ է տալիս գտնել պատվիրատուին հետքրքրող և ռազմավարության, առաջխաղացման հայեցակարգի և այլ կարևոր ասպեկտների վրա ազդեցություն ունեցող ցանկացած հարցի պատասխան:

Սոցիոլոգիական հարցումը կարող է իրականացվել տարբեր ձևերով․

  • 1. Հեռախոսային հարցում կամ CATI (հետազոտության շատ տարածված տեսակ, որը թույլ է տալիս բացահայտել տարբեր քաղաքների և նույնիսկ երկրների թիրախային լսարանի կարծիքը, ներառյալ դժվար հասանելի բնակչության խմբերի։ Հեռախոսային հարցման արժեքը ավելի ցածր է հետազոտության այլ մեթոդների համեմատ;
  • 2. Փողոցային հարցում կամ հարցում վաճառքի կետում (անցկացվում է փողոցում / վաճառքի կետում, հետազոտությանը մասնակցելու համար հրավիրվում են միայն թիրախային լսարանի ներկայացուցիչներ);
  • 3. Առցանց հարցում (հետազոտության տեսակ, որն այսօր դառնում է տարածված․ թիրախային լսարանի ներկայացուցիչները ստանում են ինտերնետային հղում, որի միջոցով նրանք կարող են ինքնուրույն լրացնել հարցման ձևը և ստանալ վարձատրություն);
  • 4. Բնակարանային հարցում (սովորաբար ներառում է մասնակցի պարգևատրում և երկար ժամանակ է տևում, վերջերս իրակաանացվում է ոչ այնքան հաճախ անվտանգության խնդիրների պատճառով);
  • 5. Փոստային հարցում (այսօր այն օգտագործվում է չափազանց հազվադեպ, քանի որ տալիս է նվազագույն արդյունք. լսարանը պատրաստ չէ ինքնուրույն պատասխաններ ուղարկել, փոքր բացառություն են կազմում երաշխավորված մրցանակով փոստային հարցումները)։

Բնակչության սոցիոլոգիական հարցումները կարող են տարբերվել նաև առարկայական առումով: Այսպիսով` ընդունված է առանձին կատեգորիայում առանձնացնել քաղաքական հարցումները։

Քաղաքական հարցումներ

Բնակչության քաղաքական հարցումները թույլ են տալիս բացահայտել հասարակական տրամադրությունները որոշակի տարածքում։ Այս մեթոդի օգնությամբ հնարավոր է որոշակի հանգամանքներում կանխատեսել հասարակության միտումներն ու տրամադրությունները։ Դրանք կարող են լինել՝

  • 1. Նախընտրական հարցումներ (նախատեսում են արդյոք բնակիչները գնալ քվեարկության, ում են ընտրելու, ում օգտին հաստատ չեն քվեարկելու);
  • 2. Կառավարության ընթացիկ աշխատանքից գոհունակության հարցումներ (բնակարանային և կոմունալ ծառայություններ, մանկապարտեզներ և դպրոցներ, ճանապարհների վիճակ և այլն);
  • 3. Exit-poll կամ Էքզիտ փոլեր (քվեարկության սենյակից դուրս եկող անձանց հարցումներ);
  • 4. Վարկանիշային հարցումներ կամ վստահության մակարդակի չափումներ (քաղաքական առաջնորդների, քաղաքական կուսակցությունների և հասարակական շարժումների նկատմամբ);
  • 5. Մարտավարական հարցումներ (նախընտրական ծրագրերի որակի վերահսկում և արդյունավետություն);
  • 6. Ձևավորող կամ տեղեկատվական հարցումներ:

Բայց, ըստ էության, կա քաղաքական հարցումներ անցկացնելու երկու հիմնական մեթոդ։ Առաջինը թույլ է տալիս գնահատել բնակչության կարծիքը կոնկրետ հասարակական-քաղաքական թեմաների շուրջ, իսկ երկրորդն օգնում է վարկանիշներ կազմելիս։

Վարկանիշների օգնությամբ կարելի է հետևել դինամիկային. որքանով են ճանաչելի թեկնածուն և նրա մրցակիցները, հարցվածների որ քանակն է պաշտպանում տվյալ կուսակցության քայլերը և այլն։ Այս արդյունքների շնորհիվ կարող եք շտկել քարոզարշավը, փոփոխություններ կատարել ծրագրում, ուսումնասիրել ընտրողների երկրորդ ձայները և մրցակիցների ժողովրդականության աճի դինամիկան:

Ընտրողների կարծիքը կոնկրետ հարցերի վերաբերյալ, որը թույլ է տալիս բացահայտել բնակչության քաղաքական հարցումները, տեղեկատվություն է տալիս ամենահրատապ խնդիրների մասին, որոնց հիման վրա կարելի է կառուցել քաղաքական ծրագիր, կազմել քարոզչական նյութեր։

Այսօր BCGroup զանգերի կենտրոնը հնարավորություն ունի ամեն ամիս ստանալ մինչև 50,000 կարծիք քաղաքական թեմաների վերաբերյալ, ինչը երաշխավորում է անմիջաական հարցումների համեմատ ավելի ցածր գնով և ժամանակով ստացված տեղեկատվության արդիականությունը։

Փակել
Ուղարկել հարցում