Ուշադրություն մարքեթոլոգներին

Բազմաթիվ ձեռնարկությունների ղեկավարներ փորձում են մարքեթինգային հետազոտությունները դնել մարքեթոլոգների ուսերին, այդ թվում՝ առանց երրորդ կողմի ընկերությունների ներգրավման: Արդյունքում, մարքեթոլոգներից շատերը քիչ ժամանակ են ունենում ավելի կարևոր կամ հրատապ առաջադրանքներ կատարելու համար:

Մենք հասկանում ենք, որ գրեթե անհնար է իմանալ հետազոտություններ անցկացնելու բոլոր բարդությունները՝ առանց դրանց հետ ամեն օր աշխատելու: Խոսքը հետազոտության ողջ գործընթացի մասին է՝ սկսած հարցաթերթի պատրաստումից և վերջացրած տվյալների վերլուծությամբ և դրանց մեկնաբանմամբ: BCGroup հետազոտական գործակալությունը օգնում է մարքեթոլոգներին պարզեցնել հետազոտության գործընթացը, նվազագույնի հասցնել տվյալները հավաքելու և վերլուծելու ժամանակը:

Իր մարքեթոլոգ-հաճախորդներին BCGroup-ն առաջարկում է հետևյալ հնարավորությունները՝

  1. Անձնական հաշվում նախագծերի իրականացմանը հետևել ներկա ժամանակում (քանակական հետազոտության դեպքում);
  2. Հարցաթերթերի արագ ստեղծում՝ հիմնվելով մարքեթոլոգի առջեւ դրված խնդիրների վրա;
  3. Ստացված տվյալների համեմատություն ձեր ոլորտի տվյալների հետ (օրինակ՝ համեմատություն հաճախորդների գոհունակության միջին միավորի հետ);
  4. Վերլուծության անվճար ավտոմատ ստեղծում՝ ըստ հավաքված մասսիվի (Ձեր ղեկավարության համար հաշվետվությունները պատճենելու հնարավորությամբ);
  5. Անվճար գործառույթ. առցանց հարցում (մարքեթոլոգին տրվում է հարցաթերթի հղում, որն այնուհետև տարածվում է ինքնուրույն);
  6. Ներկառուցված ֆունկցիոնալություն. էլեկտրոնային փոստով կամ SMS-ով առցանց հարցաթերթերի ուղարկում թիրախային լսարանին (Անձնական հաշվում բեռնված են էլ.փոստի կամ բջջային հեռախոսների ցուցակները);

Հարկ է նաև նշել, որ որոշ ընկերությունների համար մենք կատարում ենք մանրամասն վերլուծություններ՝ մարքեթինգային տվյալների մեկնաբանմամբ: Այս նախագծերից մի քանիսի համար մեր հաճախորդների մարքեթոլոգները պարգևներ են ստացել:

ԽՆԴՐՈՒՄ ԵՆՔ ԸՆՏՐԵԼ ՀԵՏԱՔՐՔՐՈՂ ԲԱԺԻՆԸ

Փակել
Ուղարկել հարցում