Փորձագիտական ​​հարցազրույցներ

Հետազոտության առավելությունները

Փորձագիտական ​​հարցազրույցները թույլ են տալիս խուսափել որոշումներ ընդունելուց անորոշության պայմաններում: Ունենալով ուսումնասիրության արդյունքները՝  Դուք 99% հավանականությամբ ճիշտ որոշում կկայացնեք:

Մեթոդիկայի հնարավորությունները

Փորձագիտական ​​հարցումը բավականին հաճախ է օգտագործվում մարքեթինգային հետազոտություններում, հատկապես` շուկայական կամ մրցակցային վերլուծության, շուկայի ծավալի հաշվարկման, շուկայական մասնաբաժինների հաշվարկման դեպքերում։

Փորձագետների հարցումը արժեքավոր տեղեկատվություն է տալիս շուհայի վիճակի, զարգացման, հարակից ճյուղերի ազդեցության, ինչպես նաև` շուկայի հիմնական մասնակիցների մասին:

Ընտրանքի չափը և ժամկետները

Նմանատիպ նախագծերի ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը  մեկ տարածաշրջանի համար կազմում է 8-12 հարցազրույց: Այսպիսի ընտրանքով հետազոտության նվազագույն ժամկետը 10 աշխատանքային օր է (փորձագետների հնարավոր զբաղվածության պատճառով):

Արժեքը

Փորձագիտական ​​հարցազրույցների գինը կախված է տվյալների հավաքագրման արժեքից, ռեսպոնդենտների վարձատրության չափից և վերլուծության արժեքից (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը)։

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը ուղեցույցում):

Փորձագիտական ​​հարցազրույցի գինը սկսվում է 13 600 դրամից։ 

Հաշվետվությունների օրինակներ

 

Մոտեցման նկարագրությունը

Փորձագիտական ​​հարցազրույցները հետազոտության որակական մեթոդիկա են, հետևաբար՝  նման հարցումների հարցաթերթերը (ուղեցույցները) սովորաբար պարունակում են 40 և ավելի հարց:

Հարցումը կարող է իրականացվել ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ հեռախոսով։ Տվյալ դեպքում ռեսպոնդենտը հանդիսանում է հետազոտվող ոլորտի/շուկայի մասնագետ (փորձագետ): Շատ հազվադեպ են փորձագետների հարցազրույցները օգտագործվում որպես մարքեթինգային հետազոտության անկախ մեթոդ: Որպես կանոն, դրանք ուղեկցվում են տվյալների հավաքագրման քանակական մեթոդներով (հեռախոսային, դեմ առ դեմ կամ ավելի հազվադեպ՝ առցանց հարցումներ)։

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Փորձագիտական ​​հարցազրույցների նախապատրաստման և իրականացման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1. BCGroup-ի մասնագետը ճշտում է հետազոտության առջեւ ծառացած խնդիրները;
  • 2. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հարցազրույցի ուղեցույցի վերջնական տարբերակը, հարցման տարածաշրջանը, ռեսպոնդենտների ընտրության չափանիշները և, մի փոքր ուշ, կազմում է չափանիշներին համապատասխանող փորձագետների բազա;
  • 3. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր);
  • 4. BCGroup-ը նշանակում է փորձագետների հետ հարցազրույցների ժամը (հնարավոր է նաև առցանց հարցազրույցներ անցկացնել);
  • 5. BCGroup-ի հարցազրուցավարները փորձագիտական հարցազրույցներ են անցկացնում աուդիո ձայնագրությամբ;
  • 6. Այնուհետև, BCGroup-ի աշխատակիցը հավաքագրված տվյալները փոխանցում է պատվիրատուի ներկայացուցչին՝ տեքստային սղագրությունների և ձայնագրությունների տեսքով;
  • 7. 3-5 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում հետազոտության վերլուծական հաշվետվությունը։

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում