Սպառողների հարցում

Հետազոտության առավելությունները

Հարցումները թույլ են տալիս խուսափել որոշումներ ընդունելուց անորոշության պայմաններում: Ունենալով ուսումնասիրության արդյունքները՝  Դուք 99% հավանականությամբ ճիշտ որոշում կկայացնեք:

Մեթոդիկայի հնարավորությունները

Սպառողների հարցում անցկացնելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել նախնական աշխատանք։ Առաջին հերթին՝ անհրաժեշտ է որոշել, թե ինչ նպատակով է հավաքվում տեղեկատվությունը: Ամենատարածվածների թվում են՝

  • - պոտենցիալ լսարանի նախասիրությունների բացահայտում;
  • - լսարանի պատրաստվածություն նոր ապրանքի շուկա մուտք գործելուն;
  • - բրենդի նկատմամբ սպառողների հավատարմության մակարդակ;
  • - լսարանի գոհունակությունը արտադրանքից;
  • - շուկայի մասնակիցների մասնաբաժինների հաշվարկ;
  • - շուկայական ծավալների հաշվարկ։

Նախապատրաստական ​​փուլի արդյունքների հիման վրա BCGroup-ի մասնագետները կազմում են հարցաթերթ, ըստ որի՝ անցկացնում են սպառողների հարցում։ Հարցաթերթի հարցերի քանակը հիմնականում կախված է այն մեթոդից, որով պետք է իրականացվի ուսումնասիրությունը:

Ընտրանքի չափը և ժամկետները

Քանակական հետազոտությունների ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 400-600 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 800 հարցաթերթ։ Այդպիսի ընտրանքով հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է։

Արժեքը

Սպառողների հարցման գինը ներառում է որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը)։

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները):

Մեկ հարցաթերթի արժեքը սկսվում է 70 դրամից։

Հաշվետվությունների օրինակներ

 

Մոտեցման նկարագրությունը

Սպառողների հարցումների բազմաթիվ եղանակներ կան: Ամենատարածվածներից են՝

  • 1. Հեռախոսային հարցում;
  • 2. Անմիջական հարցազրույց (մարդաշատ վայրերում՝ փողոցներում, զբոսայգիներում, զվարճանքի և առևտրի կենտրոններում, ինչպես նաև առևտրի կետերում);
  • 3. Հարցազրույց առևտրի կետերում;
  • 4. Բնակարանային հարցում (ենթադրում է մեծ քանակությամբ հարցերի պատասխաններ);
  • 5. Առցանց հարցում (հարցաթերթը տեղադրվում է ինտերնետում, որի հղումն ուղարկվում է թիրախային լսարանի ներկայացուցիչներին՝ ինքնուրույն լրացման համար):

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Սպառողների հարցման պատրաստման և իրականացման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1. BCGroup-ի մասնագետը ճշտում է ուսումնասիրության նպատակները, թիրախային լսարանի ենթադրյալ  դիմանկարը;
  • 2. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հարցաթերթի վերջնական տարբերակը, հարցման տարածաշրջանը, BCGroup-ի՝ հարցվողների բազա ներգրավելու հնարավորությունը:
  • 3. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր);
  • 4. BCGroup-ի մասնագետները անց են կացնում հարցում կարճ ժամանակում (կախված հավաքագրման մեթոդից, թեմայից, լսարանի ընտրության չափանիշներից՝ հնարավոր է օրական մինչև 5000 մարդու հարցում);
  • 5. Այնուհետև BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ Excel կամ SPSS ֆորմատով;
  • 6. 3-5 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում սպառողների հարցման վերլուծական հաշվետվությունը։

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում