Առցանց հարցում

Հետազոտության առավելությունները

Հարցումները թույլ են տալիս խուսափել որոշումներ ընդունելուց անորոշության պայմաններում: Ունենալով ուսումնասիրության արդյունքները՝  Դուք 99% հավանականությամբ ճիշտ որոշում կկայացնեք:

Մեթոդիկայի հնարավորությունները

Առցանց հարցումները մարքեթինգային պրակտիկայում սկսել են կիրառվել  համեմատաբար վերջերս: Դա տվյալների հավաքագրման շատ հարմար և արագ գործիք է, ուստի տարեցտարի աճում է առցանց հարցումների թիվը։

Առցանց հարցման անցկացումը թույլ է տալիս արագ հավաքել անհրաժեշտ տվյալները (օրինակ՝ անհամեմատ ավելի արագ, քան անմիջական հարցման դեպքում)։ Մեթոդի մեկ այլ առավելություն է համարվում պատկերների (ապրանքի, գովազդային ատրիբուտների), վիդեո և աուդիո ձայնագրությունների ցուցադրման հնարավորությունը: Այս հատկությունը թույլ է տալիս առցանց հարցումներին հաջողությամբ մրցակցել մեկ այլ հայտնի մեթոդի՝ հոլլ-թեստերի հետ, քանի որ առցանց հարցումները շատ ավելի էժան են:

Ընտրանքի չափը և ժամկետները

Նմանատիպ նախագծերի ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 400 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 800 հարցաթերթ։ Այդպիսի հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է։

Արժեքը

Առցանց հարցման գինը ներառում է որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը)։

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները):

Մեկ հարցաթերթի գինը սկսվում է 60 դրամից։ 

Հաշվետվությունների օրինակներ

Մոտեցման նկարագրությունը

Առցանց հարցումը քանակական մեթոդ  է, ուստի նման հարցումների հարցաթերթերը պարունակում են մինչև 50 հարց:

BCGroup հետազոտական ​​գործակալությունը վարձատրություն  է ուղարկում պատասխանողների բջջային հեռախոսների հաշիվներին՝  առցանց հարցմանը մասնակցելու համար: BCGroup-ի հարցումների հիմնական առավելությունը վարձատրության փոխանցումն է հարցումն ավարտելուց անմիջապես հետո (և ոչ թե որոշակի գումար կուտակելուց հետո, ինչպես մյուս համակարգերում):

Համակարգը թույլ է տալիս հարցաթերթին ավելացնել պատկերներ և տեսանյութեր, ստեղծել օրինաչափություններ, հարցերի բաժիններ, ինչը հեշտացնում է հարցաթերթը և հարմարեցնում այն ​​լրացնելը: Բացի այդ, BCGroup-ի առցանց հարցումների համակարգը թույլ է տալիս հետևել կեղծարարությանը տարբեր պարամետրերով (օրինակ՝ նույն անձի կողմից հարցաթերթի լրացում), ինչը թույլ է տալիս հավաքել հավաստի տվյալներ։

Առցանց հարցումների սահմանափակումը թիրախային լսարանի տարիքն է:

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Առցանց հարցման անցկացման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1. BCGroup-ի մասնագետը ճշտում է հետազոտության առջև ծառացած խնդիրների ցանկը, որոնք պետք է լուծվեն առցանց հարցման օգնությամբ, թիրախային լսարանի դիմանկարը;
  • 2. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հարցաթերթի վերջնական տարբերակը, հարցման տարածաշրջանը, BCGroup-ի՝ հարցվողների բազա ներգրավելու հնարավորությունը;
  • 3. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր);
  • 4. BCGroup-ը թիրախային լսարանին առցանց հարցմանը մասնակցելու հրավերներ է ուղարկում (պաատվիրատուի հետ համաձայնությամբ՝ ընկերոջը հրավիրելու համար հնարավոր է հավելյալ բոնուս, որը հաճախ օգտագործվում է նեղ թիրախային լսարանների դեպքում և կրճատում է տեղեկատվության հավաքման ժամանակը);
  • 5. BCGroup-ը հավաքագրում է տվյալները կարճ ժամանակում (կախված թեմայից, լսարանի ընտրության չափանիշներից` հնարավոր է օրական մինչև 1000 մարդու հարցում);
  • 6. Այնուհետև BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ Excel կամ SPSS ֆորմատով;
  • 7. 3-5 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում հետազոտության վերլուծական հաշվետվությունը։

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում