Խորին հարցազրույց

Հետազոտության առավելությունները

Խորին հարցազրույցները թույլ են տալիս խուսափել որոշումներ ընդունելուց անորոշության պայմաններում: Ունենալով ուսումնասիրության արդյունքները՝ Դուք 99% հավանականությամբ ճիշտ որոշում կկայացնեք:

Մեթոդիկայի հնարավորությունները

Մարքեթինգային հետազոտություններում խորին հարցազրույցներն ավելի հազվադեպ են օգտագործվում, քան սոցիոլոգիական հետազոտություններում: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում միայն խորին հարցազրույցները են թույլ տալիս հավաքել անհրաժեշտ տեղեկատվությունը:

Մեթոդիկան թույլ է տալիս պարզել սպառողների մոտիվացիան, հասնել խնդրի խորքին (օրինակ՝ «7 ինչու» մեթոդն օգտագործելիս), ինչպես նաև բացահայտել թաքնված կետերը։ Մրցակցող մեթոդիկա են համարվում Ֆոկուս-խմբերը, սակայն խորին հարցազրույցները լուրջ առավելություն ունեն նրանց նկատմամբ. պատասխանների վրա ուրիշի կարծիքը չի ազդում:

Ընտրանքի չափը և ժամկետները

Նմանատիպ նախագծերի ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը թիրախային լսարանի մեկ սեգմենտի համար կազմում է 8-12 հարցազրույց: Այս ընտրանքով հարցման նվազագույն ժամկետը 2 աշխատանքային օր է:

Արժեքը

Խորին հարցազրույցների գինը կախված է տվյալների հավաքագրման արժեքից, ռեսպոնդենտների վարձատրության չափից և վերլուծության արժեքից (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը)։

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և ընտրանքի չափանիշները):

Խորին հարցազրույցի գինը սկսվում է 6900 դրամից։ 

Հաշվետվությունների օրինակներ

Մոտեցման նկարագրությունը

Խորին հարցազրույցները հետազոտության որակական մեթոդիկա են, հետևաբար՝  նման հարցումների հարցաթերթերը (ուղեցույցները) սովորաբար պարունակում են 50 և ավելի հարց:

Հարցազրուցավարները պրոֆեսիոնալ սոցիոլոգներ, հոգեբաններ, երբեմն լրագրողներ են, որոնք, որպես կանոն, ներգրավված են հետազոտության բոլոր փուլերում։ Անհրաժեշտության դեպքում պտվիրատուին տրամադրվում են բոլոր հարցազրույցների ձայնագրություններն ու սղագրությունները:  Հարցվողների խրախուսման ձևն ու չափը ընտրում է պատվիրատուն:

Մեթոդիկա թույլ է տալիս վիզուալ, օրգանոլեպտիկ գնահատում (անհրաժեշտության դեպքում):

Խորին հարցազրույցների սահմանափակումը նրանց համեմատաբար բարձր արժեքն է:

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Խորին հարցազրույցների նախապատրաստման և անցկացման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1.BCGroup-ի մասնագետը պարզում է ուսումնասիրության առջև ծառացած խնդիրները, թիրախային լսարանի դիմանկարը;
  • 2. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հարցազրույցի ուղեցույցի վերջնական տարբերակը, հարցման տարածաաշրջանը և ռեսպոնդենտների ընտրւթյան չափանիշները;
  • 3. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր);
  • 4. BCGroup-ն ընտրում է հարցմանը համապատասխանող ռեսպոնդենտներին, նշանակում է հարցազրույցի ժամը (հնարավոր է նաև առցանց հարցազրույցներ անցկացնել);
  • 5. BCGroup-ի հարցազրուցավարները խորին հարցազրույցներ են անցկացնում աուդիո ձայնագրությամբ;
  • 6. Այնուհետև, BCGroup-ի աշխատակիցը հավաքագրված տվյալները փոխանցում է պատվիրատուի ներկայացուցչին՝ տեքստային սղագրությունների և ձայնագրությունների տեսքով;
  • 7. 3-5 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում հետազոտության վերլուծական հաշվետվությունը (հաշվետվությունների օրինակներ)

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում