Գովազդի թեստավորում

Հետազոտության առավելությունները

Ուսումնասիրության հիմնական օգուտը անհրապույր, ցածրորակ, սպառողի ըմբռնմամբ ոչ գրավիչ գովազդի տարածման ծախսերից խուսափելն է, ինչպես նաև այն  բարելավումների ցանկի ստացումը, որոնք պետք է արվեն՝ թիրախային լսարանի մոտ դրական հույզեր առաջացնող գովազդ թողարկելու համար:

Մեթոդիկայի հնարավորությունները

Գովազդային արշավի զանգվածային մեկնարկից առաջ կարևոր է ստուգել՝ արդյոք այն ճիշտ հաղորդագրություն է փոխանցում թիրախային լսարանին, արդյոք գովազդը կարող է հասնել իր նպատակներին:

Դժվար է նաև գերագնահատել մարքեթինգային նյութերի փորձարկման վերաբերյալ հետազոտության արդյունքների կարևորությունը ռեբրենդինգի և նոր նյութերի թողարկման ժամանակ: Այս դեպքում խորհուրդ է տրվում որոշում կայացնել ոչ թե մարքեթինգի բաժնի տնօրենի կամ աշխատակիցների ճաշակի վրա հիմնվելով, այլ նյութերը թեստավորել իրական սպառողների շրջանում։ Այս դեպքում գնահատականը կլինի օբյեկտիվ։

Ընտրանքի չափը և ժամկետները

Այս թեմայի հոլլ-թեստերի ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը մեկ տարածաշրջանի համար 200 հարցաթերթ է, ֆոկուս-խմբերի համար` 2-3 ֆոկուս խումբ` յուրաքանչյուրը 8 հոգուց: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այս քանակությամբ տվյալների հավաքագրման նվազագույն ժամկետը մեկ շաբաթ է:

Արժեքը

Մարքեթինգային նյութերի թեստավորման նախագծի գինը ներառում է տվյալների հավաքագրման արժեքը և վերլուծության արժեքը (որպես կանոն, չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը)։

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները):

Նմանատիպ հետազոտության արժեքը սկսվում է 150 000 դրամից։

Հաշվետվությունների օրինակներ

Մոտեցման նկարագրությունը

Այս տեսակի հետազոտությունն իրականացվում է, որպես կանոն, ֆոկուս խմբերի կամ հոլլ-թեստերի միջոցով։ Գովազդի թեստավորման ժամանակ կարևոր է հաշվի առնել մի նրբություն. հետազոտության մասնակիցները ֆոկուս-խմբի ներսում ստիպված են ուշադրություն դարձնում գովազդի վրա, դա կարող է ազդել գովազդի ընկալման և գնահատման վրա (սովորաբար՝ գերագնահատում): Հետևաբար, թեստավորման ժամանակ օգտագործվում են հատուկ մեթոդներ, թեստերի զանազան տարբերակներ, որոնք թույլ են տալիս օբյեկտիվ տեղեկատվություն տալ գովազդի կամ այլ նյութերի հիշելիության, մրցակիցների հետ համեմատության մասին:

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Մարքեթինգային նյութերի թեստավորման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1.BCGroup-ի մասնագետը ճշտում է նման ուսումնասիրության անհրաժեշտության պատճառները, հասկանում է ներկա իրավիճակը;
  • 2. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր);
  • 3. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հետազոտության մեթոդիկան և գործիքները (ֆոկուս-խմբերի ուղեցույցը կամ հոլլ-թեստի հարցաաթերթը);
  • 4. BCGroup-ի մասնագետները վերցնում են 2-3 աշխատանքային օր՝  նախագծին պատրաստվելու համար (ֆոկուս-խմբի մասնակիցների հավաքագրում կամ սենյակի ձևավորում հոլլ-թեստի համար, մասնակիցների նախնական հավաքագրում);
  • 5. BCGroup-ի մասնագետները անց են կացնում հարցում կարճ ժամանակում (մեկ շաբաթվա ընթացքում);
  • 6. Այնուհետև BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ համաձայնեցված ֆորմատով (Excel, SPSS, վիդեո և աուդիո ձայնագրություններ և այլն);
  • 7. 3-5 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում մարքեթինգային նյութերի թեստավորման վերլուծական հաշվետվությունը (զեկույցների օրինակներ)

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում