Արտադրանքի, ծառայության, իմիջի ընկալման ուսումնասիրություն

Հետազոտության առավելությունները

Հետազոտության հիմնական օգուտը այն ապրանքի, գովազդի կամ իմիջի հետագա տարածման ծախսերից խուսափելն է, որոնք գրավիչ չեն սպառողի համար, ինչպես նաև՝ բարելավումների ցանկի ստացումը։

Մեթոդիկայի հնարավորությունները

Թիրախային լսարանի կողմից ապրանքի կամ ծառայության ընկալման ուսումնասիրությունը օգնում է հասկանալ իրական դիրքավորումը:  Այն տեղեկատվություն է տալիս այն մասին, թե արդյոք իրագործված են այն նպատակները, որոնք դրված էին ապրանքի շուկա դուրս գալու ժամանակ:

Կարևոր է նախքան ապրանքը թողարկելը անցկացնել ընկալման ուսումնասիրություն:

Իմիջի ընկալման գնահատում իրականացնում են նաև հայտնի դեմքեր, քաղաքական գործիչներ և քաղաքական կուսակցություններ։

Ընտրանքի չափը և ժամկետները

Որակական հետազոտության մեթոդաբանության ընտրության դեպքում ուսումնասիրության նվազագույն տևողությունը 1,5 շաբաթ է։ Քանակական մեթոդաբանության ընտրության դեպքում մեկ տարածաշրջանի համար հետազոտության ներկայացուցչական ընտրանքի չափը կազմում է 400 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 800 հարցաթերթ։ Այդպիսի հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է։

Արժեքը

Թիրախային լսարանի կողմից ապրանքի կամ ծառայության ընկալման ուսումնասիրության նախագծի գինը ներառում է ֆոկուս-խմբերի, հարցազրույցների կամ որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը), ինչպես նաև՝ վերլուծության արժեքը (որպես կանոն, չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը)

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները)

Նմանատիպ հետազոտության արժեքը սկսվում է 150 000 դրամից։ 

Հաշվետվությունների օրինակներ

Մոտեցման նկարագրությունը

Ընկալումն ուսումնասիրելու ամենատարածված ոլորտներն են՝

  • 1. Համային հատկանիշների գնահատում (սննդամթերքի համար);
  • 2. Արտադրանքի արտաքին տեսքի գնահատում (գրավչություն, փաթեթավորման հարմարավետություն)
  • 3. Անվանման, ապրանքանիշի ընկալման գնահատում;
  • 4. Իմիջի ընկալում (ապրանքների, ծառայությունների, անձի իմիջի);
  • 5. Ապրանքի թեստավորում՝ գնի-որակի հարաբերակցության առումով, մրցակիցների հետ համեմատություն;
  • 6. Գովազդի, օգտագործված կերպարների ընկալման ուսումնասիրություն;
  • 7. Տեղադրված գովազդի տեսանելիության և դրա ընկալման գնահատում

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Ընկալման գնահատման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1. BCGroup-ի մասնագետը ճշտում է նման ուսումնասիրության անհրաժեշտության պատճառները, հասկանում է ներկա իրավիճակը;
  • 2. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր); 
  • 3. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հետազոտության մեթոդիկան և գործիքները՝ ֆոկուս-խմբերի կամ հարցազրույցների անցկացման ուղեցույցը (որակական մեթոդի դեպքում) և հարցաթերթը (քանակական մեթոդի դեպքում);
  • 4. BCGroup-ի մասնագետները կարճ ժամանակում իրականացնում են տվյալների հավաքագրում (ֆոկուս խմբեր, հարցազրույցներ՝ առնվազն 3 օրվա, հարցումներ՝ առնվազն 1-2 օրվա ընթացքում);
  • 6. Այնուհետև BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ Excel կամ SPSS ֆորմատով, ձայնագրությունների տեսքով;
  • 7. 5-7 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում ընկալման գնահատման հետազոտության վերլուծական հաշվետվությունը (զեկույցների օրինակներ)

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում