Սպառողների սեգմենտավորում

Հետազոտության առավելությունները

Ձեր թիրախային լսարանի մասին տեղեկատվությունը թույլ կտա բարձրացնել ընկերության ֆինանսական ցուցանիշները։ Սպառողների ցանկությունները կախված են նրանց սոցիալական կարգավիճակից, զբաղվածության տեսակից, եկամտի մակարդակից։ Ընդ որում, նրանց մինչև 85%-ը պատրաստ են փոխել նախընտրած բրենդը, եթե ստանան ավելի լավ տարբերակի առաջարկ։ Սպառողների սեգմենտավորման հետազոտության խնդիրն է բացահայտել՝ կոնկրետ ինչ առաջարկել սպառողների տարբեր կատեգորիաներին։

Մեթոդիկայի հնարավորությունները

Թիրախային լսարանի սեգմենտավորումը իրենից ներկայացնում է սպառողների բաժանում սեգմենտների, մոտիվացիայի որոշակիացում, սեգմենտների մասնբաժինների հաշվարկում ընկերության պորտֆելում/ մրցակիցների պորտֆելում/ շուկայում ընդհանրապես։

Սեգմենտացիան հնարավոր է ըստ տարբեր պարամետրերի, բայց ամենահաճախ կիրառվող բաժանումներն են ըստ վարքագծային սկզբունքի սեգմենտավորումը և 5W մեթոդը (Շերրինգթոնի մեթոդը): Բացի այդ՝ յուրաքանչյուր սպառողական սեգմենտի համար խորհուրդ է տրվում գնահատել ֆինանսական ծավալը՝ շուկայի (ընկերության) շրջանառությունը։

Այս տվյալների օգնությամբ կարելի է առանձնացնել ամենաեկամտաբեր սեգմենտները (հաճախ ապահովում են եկամտի 80%-ը, պայմանականորեն ասած, 10-ից առաջին 3 սեգմենտները), վերլուծել սեգմենտների՝ մրցակիցների առաջարկներով հագեցվածությունը, և, ի վերջո՝ ընտրել այն սեգմենտները, որոնց ուղղությամբ առաջին հերթին պետք է կենտրոնացնել մարքեթինգային ջանքերը։ Սա առավելագույն հնարավոր ֆինանսական արդյունք կբերի ընկերությանը։

Ընտրանքի չափը և ժամկետները

Նման նախագծերի համար ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 800 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 1600 հարցաթերթ։ Այդպիսի հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է։

Արժեքը

Թիրախային լսարանի սեգմենտավորման նախագծի գինը ներառում է քանակական փուլի արժեքը (կախված ֆոկուս-խմբերի և խորին հարցազրույցների քանակից), որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը)

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները):

Նմանատիպ հետազոտության արժեքը սկսվում է 133 000 դրամից (գինը նշված է նվազագույն ընտրանքի համար): 

Հաշվետվությունների օրինակներ

 

Մոտեցման նկարագրությունը

Սեգմենտավորման գնահատման համար կիրառվում են որակական (խորին հարցազրույցներ, ֆոկուս-խմբեր, դիտարկումներ) և քանակական (հարցումներ) մեթոդներ։

Շերրինգթոնի (5W) մեթոդի հիմքում ընկած է թիրախային լսարանի բաժանում՝ ըստ հետևյալ պարամետրերի․

  • 1. What (Ի՞նչ) – Ինչ տեսականի է հետաքրքրում սպառողների այս սեգմենտին;
  • 2. Who (Ո՞վ) –  Սոցիալ-ժողովրդագրական բնութագրերի նկարագրություն։ Օրինակ, ամուսնական զույգ՝ մինչև 16 տարեկան երեխաներով;
  • 3. Why (Ինչու՞) – Տվյալ սեգմենտի սպառողների մոտիվացիա, գնման պատճառներ, մատակարարի կամ առևտրի կետի նախընտրության պատճառներ;
  • 4. Where (Որտե՞ղ) – Առևտրի վայրեր, ապրանքների բաշխման ուղիներ, որտեղ սպառողների տվյալ սեգմենտը փնտրում է ապրանքներ կամ ծառայություններ;
  •  5. When (Ե՞րբ) – Իրավիճակներ, որոնց դեպքում տվյալ սեգմենտի մոտ առաջանում է կարիք։ Օրինակ՝ տեղափոխություն, երեխայի ծնունդ և այլն։

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Թիրախային լսարանի սեգմենտավորման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1. BCGroup-ի մասնագետը ճշտում է նմանատիպ հետազոտության անհրաժեշտություն առաջացրած պատճառները, հասկանում է իրավիճակը;
  • 2․ BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր); 
  • 3. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է խորին հարցազրույցների և ֆոկուս-խմբերի ուղեցույցի վերջնական տարբերակը, ինչպես նաև՝ հարցման համար անհրաժեշտ հարցաթերթերը;
  • 4. BCGroup-ը իրականացնում է հետազոտության որակական փուլը, դրա արդյունքների համաձայն՝ ուղղում  քանակական փուլի համար նախատեսված հարցաթերթը;
  • 5. BCGroup-ի մասնագետները իրականացնում են հետազոտության քանակական փուլը (անմիջական, հեռախոսային կամ առցանց հարցում) կարճ ժամանակում (հնարավոր է օրական մինչև 5000 մարդու հարցում);
  • 6. Այնուհետև BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ Excel կամ SPSS ֆորմատով;  
  • 7. 5-10 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում սեգմենտավորման հետազոտության վերլուծական հաշվետվությունը

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում