Գների զգայունության վերլուծություն

Հետազոտության առավելությունները

Հետազոտությունն օգնում է պարզ և օպերատիվ եղանակով լուծել գնագոյացման հարցը։ Դա կարևոր է շուկայում անալոգներ չունեցող նոր պրոդուկտների համար։ Հետազոտության շնորհիվ՝ Դուք կարող եք հասկանալ, թե ինչպես են սպառողները գնահատում արտադրանքի արժեքը։ Իսկապես պահանջված արտադրանքի դեպքում՝ ընկալվող արժեքի գերազանցումը ինքնարժեքի նկատմամբ կարող է հասնել 1000%-ի:  

Մեթոդիկայի հնարավորությունները

Գնագոյացման հարցը շատ կարևոր է ՝ մի կողմից, ցանկացած ընկերության նպատակը շահույթ ստանալն է, որքան բարձր է գինը, այնքան մեծ է եկամուտն ու շահույթը։ Մյուս կողմից, չափազանց բարձր գինը կարող է վախեցնել սպառողին և դրանով իսկ ազդել ցուցանիշների անկման վրա։ Կարևոր է գտնել օպտիմալ գին, որը թույլ կտա ստանալ առավելագույն հնարավոր արդյունք։ Դա հատկապես կարևոր է, երբ արտադրանքը մուտք է գործում շուկա, որում ֆիկսված գներ չկան։

Ընտրանքի չափը և ժամկետները

Նմանատիպ նախագծերի համար ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 400 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 800 հարցաթերթ։ Այդ քանակով հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է։

Արժեքը

Օպտիմալ գնի որոշման նախագծի գինը ներառում է որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը)

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները):

Նմանատիպ հետազոտության արժեքը սկսվում է 150 000 դրամից (գինը նշված է նվազագույն ընտրանքի համար): 

Հաշվետվությունների օրինակներ

Մոտեցման նկարագրությունը

Որոշել արտադրանքի կամ ծառայության օպտիմալ գինը կարող է Վան Վեստենդորպի մեթոդով (Դանիա) անցկացվող մարքեթինգային հետազոտությունը։ Այս մեթոդի էությունը կայանում է թիրախային լսարանից հետևյալ հարցերի պատասխանների ստացման մեջ՝

  • 1. Ո՞ր գնի դեպքում դուք կհամարեիք արտադրանքը չափազանց թանկ և կհրաժարվեիք գնել այն (չափազանց թանկ է);  
  • 2. Ո՞ր գնի դեպքում դուք կհամարեիք արտադրանքը չափազանց էժան և կհրաժարվեիք գնել այն՝ անընդունելի որակի պատճառով (չափազանց էժան է) ;
  • 3. Ո՞ր գնի դեպքում  է արտադրանքը դառնում բավականին թանկ, որպեսզի մտածեք՝ գնել այն թե ոչ (թանկ է);
  • 4. Ո՞ր գնի դեպքում  է արտադրանքը դառնում բավականին էժան, որպեսզի սկսել կասկածել որակի վրա և, ինչպես հարկն է, մտածել գնելու մասին (էժան է):

Ստացված պատասխաններից ելնելով՝ գծվում են չորս կորեր․ գների արժեքները դրվում են հորիզոնական առանցքի երկայնքով, հարցվածների քանակը՝ ուղղահայաց առանցքի երկայնքով։ Այսպես կոչված «անտարբերության կետը» (կամ՝ IPP-ն, Indifference Price Point), երբ գինը ընկալվում է ոչ շատ բարձր, ոչ շատ ցածր, այսինքն՝ նորմալ, որոշվում է «թանկ» և «էժան» կորերի հատմամբ։ Օպտիմալ գնի կետը (կամ՝ OPP-ն, Optimum Price Point) առաջանում է «չափազանց թանկ» և «չափազանց էժան» կորերի հատումից։ Արտադրանքի գնի տատանումների սահմանները որոշվում են ստորին և վերին կետերով՝ համապատասխանաբար «չափազանց էժան», «թանկ» և «չափազանց թանկ», «էժան» կորերի հատմամբ։ Գործնականում խորհուրդ է տրվում ընտրել արտադրանքի օպտիմալ գինը (OPP):

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Գների զգայունության որոշման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր); 
  • 2. BCGroup-ի մասնագետը ճշտում է նմանատիպ հետազոտության անհրաժեշտություն առաջացրած պատճառները, հասկանում է իրավիճակը;
  • 3. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հարցաթերթի վերջնական տարբերակը;
  • 4. BCGroup-ի մասնագետները անց են կացնում հարցում կարճ ժամանակում (հնարավոր է օրական մինչև 5000 մարդու հարցում);
  • 5. Այնուհետև BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ Excel կամ SPSS ֆորմատով;  
  • 6. 7-10 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում գնի նկատմամբ սպառողների զգայունության հետազոտության վերլուծական հաշվետվությունը (հաշվետվությունների օրինակներ)

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում