Սպառողական սեգմենտների ծավալի հաշվարկ

Հետազոտության առավելությունները

Հետազոտության արդյունքում, որպես կանոն, ընտրվում է մոտ 2-3 սեգմենտ (միջինում 10-ից), որոնց ուղղությամբ առաջին հերթին ընկերությունը պետք է կենտրոնացնի մարքեթինգային ջանքերը։ Դա պայմանավորվում է Պարետոյի օրենքով՝ հաճախորդների 20%-ն է ապահովում եկամտի 80%-ը: Այս վերլուծության շնորհիվ՝ ընկերությունը ստանում է հնարավորություն բարձրացնել իր շրջանառությունը (շահութաբերությունը) մինչև 30%:

Մեթոդիկայի հնարավորությունները

Բազմաթիվ ընկերությունների աշխատանքի ընթացքում գալիս է մի պահ, երբ հարց է ծագում՝ ինչպիսի դիրքավորումն է հասույթի (կամ շահույթի) առումով օպտիմալ։ Պատասխանը սպառողական սեգմենտների ծավալների գնահատնան մեջ է։

Սեգմենտավորումը տալիս է ինֆորմացիա, որը կարելի է օգտագործել սպառողական սեգմենտներից յուրաքանչյուրի ծավալը հաշվելու համար։ Ծավալը իրենից ներկայացնում է սպառողական սեգմենտի շուկայական մասնաբաժին (կամ սեգմենտի թվաքանակ) և միջին չեկ (միջին գնում): Այս տվյալներից ելնելով՝ հաշվարկվում են անհրաժեշտ ցուցանիշները։ Հաճախ լինում է այնպես, որ ամենամեծաքանակ սեգմենտը ամենաարդյունավետը չէ՝ ընկերության եկամտի (կամ շահութաբերության) առումով: Եվ հակառակը՝ ամենափոքրաքանակ հատվածը վերջին տեղից բարելավում է իր դիրքերը։

Հետազոտությունների այս տեսակը համարվում է ամենապահանջվածներից BCGroup ընկերությունում։

Ընտրանքի չափը և ժամկետները

Նման նախագծերի համար ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 1000 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 2000 հարցաթերթ։ Այդպիսի հարցման նվազագույն ժամկետը 2 աշխատանքային օր է։

Արժեքը

Թիրախային լսարանի սեգմենտների ֆինանսական ծավալների գնահատման նախագծի գինը ներառում է տվյալների հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 15-20%-ը)

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները):

Նմանատիպ հետազոտության արժեքը սկսվում է 150 000 դրամից (գինը նշված է նվազագույն ընտրանքի համար): 

Հաշվետվությունների օրինակներ

Մոտեցման նկարագրությունը

Սպառողաական սեգմենտների ծավալների հաշվարկը բաղկացած է երկու փուլից՝ 1) սպառողների սեգմենտավորում և նրանց դիմանկարների կազմում և 2) ամենահետաքրքիր սեգմենտների ընտրություն՝ դրանց ծավալների գնահատման օգնությամբ։

Երբ սեգմենտների ծավալների հաշվարկը կատարված է, գալիս է ամենակարևոր պահը՝ սեգմենտների ընտրությունը։ Այստեղ խորհուրդ է տրվում անցկացնել վերլուծություն՝ նվազագույնը երկու լրացուցիչ ուղղություններով։ Նախ՝ իրականացվում է մրցակցային միջավայրի վերլուծություն՝ հաշվարկվում է, թե որ սեգմենտներն են ավելի հագեցած մրցակիցների առաջարկներով, և որոնք ունեն առաջարկների պակաս։ Վիզուալ առումով՝ այս տեղեկատվությունը ներկայացնելու ամենահեշտ ձևը դիրքավորման քարտեզների տեսքով է։ Այնուհետև անհրաժեշտ է ցուցակից ջնջել բարձր հագեցած սեգմենտները։ Դրանից հետո երկրորդ փուլում հաշվարկվում են պայմանականորեն կոչված «Պարետո- սեգմենտները»՝ այն հատվածները, որոնք ապահովում են եկամտի 80%-ը, միևնույն ժամանակ՝ չլինելով բարձր հագեցած։

Այն դեպքում, երբ նպատակը ոչ թե եկամտի ավելացումն է, այլ շահույթի առավելագույն բարձրացումը, վերլուծությունը հիմնվում է սեգմենտների գնումների միջին մարժինալության վրա։

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Սպառողական սեգմենտների ֆինանսական ծավալների գնահատման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր); 
  • 2. BCGroup-ի մասնագետը ճշտում է նմանատիպ հետազոտության անհրաժեշտություն առաջացրած պատճառները, հասկանում է իրավիճակը;
  • 3. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հարցաթերթի վերջնական տարբերակը;
  • 4. BCGroup-ի մասնագետները անց են կացնում հարցում կարճ ժամանակում (հնարավոր է օրական մինչև 5000 մարդու հարցում);
  • 5. Այնուհետև BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ Excel կամ SPSS ֆորմատով;  
  • 6. 8-14 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում սեգմենտների ֆինանսական ծավալների գնահատման և ամենագրավիչ սեգմենտների ընտրության հետազոտության վերլուծական հաշվետվությունը (հաշվետվությունների օրինակներ)

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում