Գոհունակության գործոնների հետազոտություն

Հետազոտության առավելությունները

Հետազոտության արդյունքների կիրառման հիմնական օգուտը ընկերության ֆինանսական ցուցանիշների առնվազն 20%-ով աճն է:

Միջին հաշվով, հաճախորդների (գնորդների) միայն 12-15%-ն է բավարարված և, համապատասխանաբար, հավատարիմ ընկերությանը (ապրանքանիշին): Բայց գնորդների այս փոքր խումբը ապահովում է վաճառքի 55-ից 90%-ը: Դժվար չէ հաշվարկել ընկերության ցուցանիշների աճը՝  լոյալության մակարդակի առնվազն 1-2%-ով բարձրացման դեպքում։

Մեթոդիկայի հնարավորությունները

Լինում են դեպքեր, երբ հաճախորդների կամ սպառողների գոհունակության մակարդակը կտրուկ անկում է ապրում: Կամ հակառակը, հավատարմության մակարդակը կայուն է և չի աճում՝ չնայած ընկերության կողմից հավատարմության աճի վրա ազդելու բազմաթիվ փորձերին: Գոհունակության և հավատարմության գործոնները հասկանալ կօգնեն հատուկ մշակված մեթոդաբանության կամ Նորիակի Կանոյի մեթոդի կիրառմամբ կատարված ուսումնասիրության արդյունքները, որը քննարկվել  է մեկ այլ բաժնում:

Ընտրանքի չափը և ժամկետները

Նման նախագծերի ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 400 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 800 հարցաթերթ։ Այդպիսի հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է։

Արժեքը

Դժգոհության գործոնների բացահայտման նախագծի գինը ներառում է որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը)։

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները):

Նմանատիպ հետազոտության արժեքը սկսվում է 115 000 դրամից (գինը նշված է նվազագույն ընտրանքի համար): 

Հաշվետվությունների օրինակներ

Մոտեցման նկարագրությունը

Գրավչության գործոնների ուսումնասիրությունն իրականացվում է քանակական մեթոդներով (անձնական, հեռախոսային կամ առցանց հարցումներ): Հաճախորդի/սպառողի համար ընտրության պատճառների հարցը կարող է բավականին բարդ լինել, հատկապես իռացիոնալ որոշումների դեպքում: Հետևաբար, հարցվողներին խնդրում են նկարագրել տվյալ ապրանքի կամ ծառայության իրենց վերջին ընտրության գործընթացը:

Բացի այդ, նման ուսումնասիրությունների ժամանակ, կատարվում է ընկերության և նրա մրցակիցների գնահատում՝ ըստ սպառողի համար կարևոր գործոնների: Դա թույլ է տալիս տեղեկատվություն ստանալ այն մասին, թե ինչպիսին է շուկան հաճախորդի տեսանկյունից:

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Գրավչության գործոնների բացահայտման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1. BCGroup-ի մասնագետը ճշտում է նման ուսումնասիրության անհրաժեշտության պատճառները, հասկանում է ներկա իրավիճակը;
  • 2. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հարցաթերթի վերջնական տարբերակը;
  • 3. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր);
  • 4. B2B ոլորտների համար. ընկերությունը BCGroup-ին է փոխանցում ընթացիկ, նախկին և պոտենցիալ  հաճախորդների կոնտակտները՝ հաշվի աենելով, որ գոհունակության հարցումներին արձագանքի միջին մակարդակը կազմում է մոտ 20% (B2C և այլ դեպքերում BCGroup-ը որոնում է տվյալների բազա, արձագանքի մակարդակը կազմում է մոտ 10%);
  • 5. BCGroup-ի մասնագետները անց են կացնում հարցում կարճ ժամանակում (հնարավոր է օրական մինչև 5000 մարդու հարցում);
  • 6. Այնուհետև BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ Excel կամ SPSS ֆորմատով;
  • 7. 3-5 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում գոհունակության գնահատման վերլուծական հաշվետվությունը (զեկույցների օրինակներ

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում