Աշխատակիցների հավատարմության մակարդակի գնահատում

Հետազոտության առավելությունները

Օգտագործելով հետազոտության արդյունքները՝ Դուք կստանաք աշխատողների արտադրողականության աճ, բիզնեսի ծախսերի կրճատում ավելի քան 10-15% -ով (առաջին անգամ անցկացվող հարցումների համար):

Աշխատակիցների գոհունակության գնահատումը թույլ է տալիս օբյեկտիվ տեղեկատվություն ստանալ ՝բաժիններում ներքին իրավիճակի, առանձին ղեկավարների և ստորաբաժանումների ղեկավարների մասին: Այս տեղեկատվությունը կօգնի ձեզ պահպանել արժեքավոր աշխատակիցներին և ազատվել գաղտնի սաբոտաժից: Հարցումն անցկացվում է անանունության պայմանով։

Մեթոդիկայի հնարավորությունները

Այս տեսակի հետազոտությունը թույլ է տալիս պարզել աշխատակիցների վերաբերմունքը ընկերության նկատմամբ որպես ամբողջություն, իրենց բաժնի, մենեջերի նկատմամբ, ինչպես նաև գնահատել գոհունակությունը աշխատանքի անհատական ​​պարամետրերից, ինչը, ի վերջո, ազդում է աշխատողների արտադրողականության և ընկերության ֆինանսական արդյունքների վրա:

Ընտրանքի չափը և ժամկետները

Հարցման ընտրանքի չափը պետք է կազմի կազմակերպության կամ ստորաբաժանման աշխատողների թվի առնվազն 80%-ը: Նման հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է: Այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում հարցմանը տրամադրել 2,5 շաբաթ ժամանակահատված՝ այն դեպքերում, երբ աշխատակիցներից ոմանք գտնվում են գործուղման մեջ կամ արձակուրդում։

Արժեքը

Հավատարմության մակարդակի գնահատման նախագծի գինը ներառում է որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 10-15%-ը):

Նմանատիպ հետազոտության արժեքը սկսվում է 77 000 դրամից (գինը նշված է նվազագույն ընտրանքի համար): 

Հաշվետվությունների օրինակներ

Մոտեցման նկարագրությունը

Հավատարմության մակարդակի գնահատումը իրենից ներկայացնում է հավատարմության ինդեքսի (%) հաշվարկ։ Մաթեմատիկորեն՝ դա այն աշխատակիցների մասն է, ովքեր նախատեսում են շարունակել աշխատել ընկերությունում: Բացի այդ, գնահատվում է աշխատողների գոհունակության մակարդակը ընկերությունում աշխատանքից: Կազմակերպության բնականոն գործունեության համար այս ցուցանիշը պետք է լինի ավելի քան 70%:

Աշխատակիցների հավատարմության հաշվաարկի աշխատանքը պետք է սկսվի նախնական չափումից՝ հավատարմության մեկնարկային մակարդակի հաշվարկից։ Հետագա չափումները ցանկալի է, որ իրականացվեն յուրաքանչյուր ֆինանսական տարվա վերջում:

Հարակից ուսումնասիրություն է  հավատարմության գործոնների ցանկի սահմանումը: Դա տեղեկատվություն է տրամադրում այն ​​մասին, թե որ գործոններն են հիմնականում ազդում աշխատողների գոհունակության և, որպես հետևանք, աշխատողների արտադրողականության վրա:

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Աշխատակիցների հավատարմության մակարդակի գնահատման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1.BCGroup-ի մասնագետը ճշտում է՝ նախատեսվում է գնահատել միայն հավատարմության մակարդակը, թե՞ պետք է իրականացնել նաև գոհունակության գնահատում կամ աշխատակիցների հավատարմության գործոնների բացահայտում;
  • 2. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հարցաթերթի վերջնական տարբերակը;
  • 3. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր)։ Փաստաթղթի համաձայն՝ պատվիրատուի կողմից ներկայացված բոլոր կոնտակտները BCGroup-ը ջնջում է նախագծի ավարտից հետո;
  • 4.Ընկերությունը կոնտակտներ է փոխանցում BCGroup-ին հարցման համար՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արձագանքի միջին մակարդակը աշխատակիցների վերաբերյալ հարցումներին կազմում է մոտ 60-70%;
  • 5. BCGroup-ի մասնագետները անց են կացնում հարցում կարճ ժամանակում (հնարավոր է օրական մինչև 5000 մարդու հարցում);
  • 6. Այնուհետև BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ Excel կամ SPSS ֆորմատով, հնարավոր են նաև այլ ֆորմատներ՝ պատվիրատուի CRM համակարգի հետ հետագա ինտեգրման համար;
  • 7. 3-5 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում աշխատակիցների հավատարմության և գոհունակության մակարդակի գնահատման հետազոտության վերլուծական հաշվետվությունը։

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում