Շուկայի ակնարկ՝ ըստ հիմնական ցուցանիշների

Հետազոտության առավելությունները

Շուկայի (որտեղ դուք գործունեություն եք ծավալում կամ նախատեսում եք մուտք գործել) մասին ինֆորմացիան որոշումներ կայացնելու հիմնական տեղեկատվությունն է: Շուկա մտնելիս ուսումնասիրությունը թույլ կտա խուսափել ռիսկերից, ինչը նշանակում է, որ կխնայի մի քանի տասնյակ հազար դոլարի գումար։ Շուկայում աշխատելիս ուսումնասիրությունը կտրամադրի տեղեկատվություն, թե որ ուղղությամբ պետք է զարգանալ, և կօգնի ըմբռնել Ձեր ընկերության ֆինանսական հորիզոնը:

Մեթոդիկայի հնարավորությունները

Հաճախ պահանջվում է որոշակի տարածաշրջանի շուկայի հակիրճ, բայց մանրամասն ակնարկ: Ամենից հաճախ դա պահանջված է պոտենցիալ ներդրողների, հայկական և արտասահմանյան ընկերությունների կողմից, որոնք որոշում են կայացնում տարածաշրջանում նոր դիստրիբյուտորի կամ սեփական ներկայացուցչության բացման մասին:

Ընտրանքի չափը և ժամկետները

Նմանատիպ նախագծերի ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 800 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 1600 հարցաթերթ։ Այդպիսի քանակությամբ հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է։

Արժեքը

Տարածաշրջանում շուկայի զարգացման վերլուծության նախագծի գինը ներառում է գրասեղանային հետազոտության արժեքը (կախված է շուկայից), որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 15%-ը)

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները):

Նմանատիպ հետազոտության արժեքը սկսվում է 154 000 դրամից (գինը նշված է նվազագույն ընտրանքի համար): 

Հաշվետվությունների օրինակներ

Մոտեցման նկարագրությունը

Այս տեսակի ուսումնասիրությունն օգտագործում է ինչպես քանակական, այնպես էլ որակական մարքեթինգային հետազոտություններ։

Շուկայի՝ BCGroup-ի կողմից իրականացվող ամբողջական հետազոտությունը ներառում է հետևյալ քայլերը՝

  • 1. Տվյալ շուկայի վրա ազդեցություն ունեցող տարածաշրջանի, հարակից շուկաների ակնարկ: Ընկերության համար կարևոր գործոնների (ինչպիսիք են տարածաշրջանի ՀՏԱ-ն, նրա վարկային վարկանիշը, ներդրումային գրավչության վարկանիշը, բնակչության մեկ շնչի հաշվով միջին եկամուտը, տարածաշրջանի շուկայում ընկերությունների թիվը, հարակից շուկաների ծավալները և զարգացման միտումները) վերլուծություն;
  • 2. Դիտարկվող  շուկայի ծավալների և կառուցվածքի գնահատում, շուկայի մասնակիցների մասնաբաժինների հաշվարկ: Շուկայի և դրա խաղացողների ընթացիկ ցուցանիշների, ինչպես նաև տվյալ շուկայի զարգացման միտումների, ներուժի և կանխատեսումների վերլուծություն;
  • 3. Շուկայի հագեցվածության և գրավչության ընդհանուր գնահատում;
  • 4. Գների մոնիտորինգ, տեսականու վերլուծություն․ մրցակիցների տեսականու և գների վերաբերյալ արդի տեղեկատվության հավաքագրում;
  • 5. Սեգմենտավորում, շուկայի զբաղեցրած խորշերի գնահատում, թիրախային սեգմենտների ընտրություն. այս փուլում գնահատվում է առանձին սեգմենտների գրավչությունը, նրանց ծավալները, վերլուծվում է մրցակցության մակարդակը և ընտրվում են մեկ կամ մի քանի սեգմենտներ;
  • 6. Լրատվամիջոցների վերաբերյալ  թիրախային լսարանի ընտրված սեգմենտների նախընտրությունների վերլուծություն;
  • 7. Նախորդ փուլերում ստացված տվյալների հիման վրա շուկայում մրցակցային դիրքի ձեւավորման վերաբերյալ առաջարկություններ։

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Տարածաշրջանային շուկայի ակնարկի պատրաստման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1. BCGroup-ի մասնագետը ճշտում է նման ուսումնասիրության անհրաժեշտության պատճառները, հասկանում է ներկա իրավիճակը, համառոտ վերլուծում է շուկան;
  • 2. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր); 
  • 3. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հետազոտության մեթոդիկան և գործիքները (հարցաթերթեր, ուղղեցույցներ, ստուգաթերթեր և այլն);
  • 4. BCGroup-ի վերլուծաբաններն անցկացնում են գրասեղանային հետազոտություն, գտնում տվյալներ տարբեր աղբյուրներից;
  • 5. Զուգահեռաբար BCGroup-ի հարցազրուցավարները կարճ ժամանակում անցկացնում են հարցումներ, հարցազրույցներ՝ ըստ հետազոտության մեթոդաբանության;
  • 6. Այնուհետև BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ Excel կամ SPSS ֆորմատով;  
  • 7. 5-10 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում տարածաշրջանային շուկայի ակնարկի վերաբերյալ վերլուծական հաշվետվությունը (հաշվետվությունների օրինակներ)

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում