Շուկայի բոլոր մասնակիցների մասնաբաժինների հաշվարկ

Հետազոտության առավելությունները

Ձեր մրցակիցների շուկայական մասնաբաժիններին և ձեր սեփական մասնաբաժնին հետևելը կարևոր տեղեկատվություն է որոշումներ կայացնելու համար: Ընկերության զարգացումը կարող է կատարյալ թվալ. եկամուտներն աճում են, շահույթն ավելանում է: Սակայն աճը կարող է պայմանավորված լինել միայն շուկայի աճով: Շուկայական մասնաբաժինների դինամիկան հաշվարկելը և նրան հետևելը թույլ է տալիս հասկանալ, թե մրցակիցներից ում պետք է ուշադիր հետևել՝ հաջող փորձը կիրառելու կամ  նրանց կլանելու համար:

Մեթոդիկայի հնարավորությունները

Ընկերության և մրցակիցների դիրքին հետևելու համար անփոխարինելի ցուցանիշ է շուկայի մասնաբաժինը: Շուկայի մասնաբաժինը արտացոլում է մրցակիցների զարգացումը, ազդեցությունը, նրանցից յուրաքանչյուրի մարքեթինգային գործունեության արդյունքները:

Ինչու՞ ընկերությունը պետք է իմանա և հետևի այս ցուցանիշներին: Նախ, իմանալով մասնակիցների կարողություններն ու մասնաբաժինները, հնարավոր է հաշվարկել ոչ միայն առանձին մրցակիցների եկամուտները, այլ նաև ֆինանսական այլ ցուցանիշներ, հնարավորություն ստանալ մեծացնել շուկայի սեփական մասնաբաժինը և բացահայտել շուկայական շղթայի ամենաթույլ օղակները: Երկրորդ պատճառը ձեր սեփական ընկերության զարգացմանը հետևելն է: Ընկերության զարգացումը կարող է կատարյալ թվալ. եկամուտներն աճում են, շահույթն ավելանում է: Բայց, միեւնույն ժամանակ, աճը կարող է պայմանավորված լինել միայն շուկայի աճով: Շուկայական մասնաբաժնի ցուցիչը թույլ է տալիս առանձնացնել շուկայի աճի էֆեկտը ընկերության աճի էֆեկտից և հետևել կառավարական և մարքեթինգային որոշումների արդյունավետությանը:

Ընտրանքի չափը և ժամկետները

Նմանատիպ նախագծերի ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 600 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 1200 հարցաթերթ։ Այդպիսի հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է։

Արժեքը

Շուկայի մասնակիցների մասնաբաժինների որոշման նախագծի գինը ներառում է որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 15%-ը)։

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները):

Նմանատիպ հետազոտության արժեքը սկսվում է 150 000 դրամից (գինը նշված է նվազագույն ընտրանքի համար): 

Հաշվետվությունների օրինակներ

Մոտեցման նկարագրությունը

Շուկայի մասնաբաժինները որոշվում են ֆինանսական և, ավելի հազվադեպ, ֆիզիկական ցուցանիշներով (հատ, տոննա և այլն):

Շուկայական մասնաբաժնի հաշվարկը հիմնվում  է քանակական հետազոտությունների վրա (դեմ առ դեմ, հեռախոսային կամ առցանց հարցումներ): B2B շուկաների համար քանակական մեթոդներին հաճախ ավելանում են որակական մեթոդներ (սովորաբար դրանք փորձագիտական ​​հարցազրույցներ են)։

Երբեմն մեր հաճախորդների մոտ հարց է առաջանում՝ ի՞նչ տարբերություն մասնակիցների ծավալների և մասնաբաժինների՝ լրատվամիջոցներում հրապարակված, և վերլուծական նախագծերի արդյունքում ստացված տվյալների միջև: Հիմնական տարբերությունը հաշվարկների նախնական տվյալների հավաստիության մեջ է. լրատվամիջոցները տվյալներ են վերցնում մասնակից ընկերություններից (որոնք կարելի է ճոխացնել  PR շահերի համար), մինչդեռ մարքեթինգային հետազոտությունը հիմնված է իրական շուկայական տվյալների վրա: Առավել ճշգրիտ միջոցը շուկայական սպառողներից (ներառյալ ՝ B2B) տվյալներ հավաքելն է: Սպառողները շահագրգռված չեն խեղաթյուրել տեղեկատվությունը, ուստի վերջնական տվյալների հավաստիությունը անհամեմատ ավելի բարձր է:

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Շուկայի մասնակիցների մասնաբաժինների հաշվարկի ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր);
  • 2. BCGroup-ի մասնագետը վերլուծում է շուկայում տիրող իրավիճակը, շուկայի զարգացման առանձնահատկությունները, բացահայտում է շուկայի ուժեղ և թույլ մասնակիցներին, ինչպես նաև որոշում է (ինքնուրույն կամ հաճախորդի օգնությամբ) շուկայի թիրախային լսարանը;
  • 3. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հաշվարկների մեթոդաբանությունը, հարցման հարցաթերթի վերջնական տարբերակը, փորձագիտական ​​հարցազրույցների ուղեցույցները;
  • 4. BCGroup-ի հարցազրուցավարները անց են կացնում հարցում կարճ ժամանակում (հնարավոր է օրական մինչև 5000 մարդու հարցում);
  • 5. Հատուկ վերապատրաստված BCGroup-ի հարցազրուցավարները հարցմանը զուգահեռ անցկացնում են փորձագիտական ​​հարցազրույցներ;
  • 6. Այնուհետև BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ Excel կամ SPSS ֆորմատով, փորձագիտական ​​հարցազրույցների ձայնագրությունները;
  • 7. 5-10 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում շուկայի մասնակիցների մասնաբաժինների գնահատման հետազոտության վերլուծական հաշվետվությունը (հաշվետվությունների օրինակներ)

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում