Շուկայի հագեցվածություն և գրավչություն

Հետազոտության առավելությունները

Շուկայի (որտեղ դուք գործունեություն եք ծավալում կամ նախատեսում եք մուտք գործել)  հագեցվածության իմացությունը որոշումներ կայացնելու հիմնական տեղեկատվությունն է: Շուկա մտնելիս ուսումնասիրությունը թույլ կտա խուսափել ռիսկերից, ինչը նշանակում է, որ կխնայի մի քանի տասնյակ հազար դոլարի գումար։ Շուկայում աշխատելիս ուսումնասիրությունը կտրամադրի տեղեկատվություն, թե որ ուղղությամբ պետք է զարգանալ, և կօգնի ըմբռնել Ձեր ընկերության ֆինանսական հորիզոնը:

Շուկայի գրավչության գնահատումը հստակ ցույց կտա Ձեր շուկայի ցուցանիշները հայկական այլ շուկաների համեմատ:

Մեթոդիկայի հնարավորությունները

Շուկայի հագեցվածությունն ու գրավչությունն առաջինն է, որ հետաքրքրում է հիմնադիրներին, ներդրողներին և թոփ մենեջերներին ռազմավարության սահմանման և կառավարչական որոշումներ կայացնելու փուլում: Շուկայի կամ որոշակի ուղղության հագեցվածությունը հիմնական տեղեկատվություն է՝  նոր շուկա կամ սեգմենտ մտնելու որոշում կայացնելիս և ներդրումներ կատարելիս:

Գրավչությունը վերլուծելու համար կան մի քանի մոտեցումներ և մեթոդիկաներ, այդ թվում՝ հայտնի խորհրդատվական ընկերությունների կողմից առաջարկվող՝ McKinsey մատրիցա, Boston Consulting Group մատրիցա, GE մատրիցա և շատ ուրիշներ:

Մեր ընկերությունը մշակել և նախագծերում կիրառում է, բացի վերը նշվածից, շուկայի գրավչությունը վերլուծելու իր սեփական մոտեցումը, որը թույլ է տալիս տեսողականորեն ցույց տալ շուկայում տիրող իրավիճակը և կարևոր որոշում կայացնել ընկերության համար (BCGroup-ի շուկայի գրավչության մատրիցա): Հաճախորդների գոհունակությունը մեր առաջնահերթությունն է, և մենք հպարտանում ենք, որ կարողացել ենք արդարացնել նույնիսկ ամենախստապահանջ հաճախորդների սպասելիքները:

Ընտրանքի չափը և ժամկետները

Նման նախագծերի ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 400 հարցաթերթ: Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այն դեպքերում, երբ հարկավոր է առանձին-առանձին դիտարկել և համեմատել տվյալները (օրինակ՝ Երևանի և Վանաձորի միջև), ընտրանքի նվազագույն չափը կազմում է 800 հարցաթերթ։ Այդպիսի հարցման նվազագույն ժամկետը 1 աշխատանքային օր է։

Արժեքը

Շուկայի հագեցվածության և գրավչության որոշման նախագծի գինը ներառում է որոշված թվով հարցաթերթերի հավաքագրման արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 15%-ը)։

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները):

Նմանատիպ հետազոտության արժեքը սկսվում է 154 000 դրամից (գինը նշված է նվազագույն ընտրանքի համար): 

Հաշվետվությունների օրինակներ

 

Մոտեցման նկարագրությունը

Մաթեմատիկական տեսանկյունից՝ շուկայի հագեցվածությունը շուկայական ծավալի և ներուժի հարաբերակցությունն է: Տնտեսագիտական տեսակետից՝ այս ցուցանիշը ցույց է տալիս, թե որքանով է գրավիչ շուկան, զարգացման որ փուլում է և ինչ ներուժ ունի աճի համար։

Տեղեկատվության հավաքագրման մեթոդով շուկայի հագեցվածությունը գնահատելու նախագծերը սովորաբար քանակական են (իրականացվում են հարցումների օգնությամբ): Որակական ուսումնասիրությունները (օրինակ՝ փորձագիտական ​​հարցազրույցները) ավելի քիչ են օգտագործվում, քանի որ դրանք շատ ավելի մեծ անճշտություն են տալիս։

Հարցումների ընթացքում ստացված տվյալները մշակվում են հատուկ ձևով, և կատարվում են հաշվարկներ։ Նախագծի արդյունքը ակնառու տեսքով ներկայացված տեղեկատվությունն է մատրիցների տեսքով, ինչպես նաև հագեցվածության գործակցի որոշումը:

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Շուկայի հագեցվածություն գնահատման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր);
  • 2. BCGroup-ի մասնագետը ճշտում է նման ուսումնասիրության անհրաժեշտության պատճառները, հասկանում է ներկա իրավիճակը, ուսումնասիրում է շուկայի զարգացումը վերջին տարիներին;
  • 3. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հետազոտության մեթոդաբանությունը, հարցման հարցաթերթի վերջնական տարբերակը, փորձագիտական ​​հարցազրույցների ուղեցույցները (եթե այդպիսիք կան);
  • 4. BCGroup-ի մասնագետները անց են կացնում հարցում կարճ ժամանակում (հնարավոր է օրական մինչև 5000 մարդու հարցում);
  • 5. Այնուհետև BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ Excel կամ SPSS ֆորմատով;  
  • 6. 8-15 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում շուկայի հագեցվածություն գնահատման հետազոտության վերլուծական հաշվետվությունը։ Դա սովորաբար ամբողջական զեկույց է և մինչև 20 էջից բաղկացած պրեզենտացիա։

Ինչպե՞ս պատվիրել

Դուք կարող եք ուղարկել Ձեր հարցումը՝ օգտագործելով ստորև ներկայացված պարզ ձևը: BCGroup-ի մասնագետը անմիջապես կկապնվի Ձեզ հետ և կուղարկի առաջարկ 1 օրվա ընթացքում:

Ուղարկել դիմում