Նոր արտադրանքի պահանջարկի կանխատեսում

Հետազոտության առավելությունները

Այն ապրանքների պահանջարկի կանխատեսումը, որոնցով դուք նախատեսում եք մուտք գործել շուկա, որոշումներ կայացնելու հիմնական տեղեկատվությունն է: Շուկա մտնելիս ուսումնասիրությունը թույլ կտա խուսափել ռիսկերից, ինչը նշանակում է, որ կխնայի մի քանի տասնյակ հազար դոլարի գումար։ Շուկայում աշխատելիս ուսումնասիրությունը կտրամադրի տեղեկատվություն, թե որ ուղղությամբ պետք է զարգանալ, և կօգնի ըմբռնել Ձեր ընկերության ֆինանսական հորիզոնը:

Մեթոդիկայի հնարավորությունները

Շատ ընկերություններ, որոնք պլանավորում են շուկայում նոր ապրանք կամ ծառայություն թողարկել, բախվում են ներդրումների արդարացման խնդրին: Մարքեթինգային հետազոտությամբ հնարավոր է կանխատեսել պահանջարկը՝ 80-ից 95% ճշմարտացիության մակարդակով ։

Հետազոտության արդյունքների համաձայն՝ նոր արտադրանքի պահանջարկը կանխատեսելու համար սովորաբար դիտարկվում են հոռետեսական, միջին և լավատեսական սցենարներ։ Սա թույլ է տալիս վերլուծել ընկերության ֆինանսական արդյունքները և վերջնական որոշում կայացնել շուկայում ապրանքների կամ ծառայությունների թողարկման վերաբերյալ:

Բացի պահանջարկի կանխատեսումից, առաջարկվում է նաև գնահատել շուկայի ներուժը։ Շուկայական ներուժը տվյալ տարածաշրջանի տվյալ շուկայում առավելագույն հնարավոր հզորությունն է: Ցուցանիշները գնահատվում են մաթեմատիկական մոդելների միջոցով, որոնք ներառում են սպառողների կողմից ապրանքների նկատմամբ հետաքրքրությունը գերագնահատելու կամ թերագնահատելու հավանականությունը, միջին չեկի կամ միջին գնման չափը և մրցակցային առաջարկի ազդեցությունը: Ներուժը գնահատելու համար վերլուծվում են  գների աճը, տնտեսական աճը, մակրոտնտեսական միտումները և այլն:

Ընտրանքի չափը և ժամկետները

Նման նախագծերի ներկայացուցչական ընտրանքի նվազագույն չափը յուրաքանչյուր տարածաշրջանի համար կազմում է 400 հարցաթերթ, խորին հարցազրույցների քանակը՝ առնվազն 8-12 թիրախային լսարանի յուրաքանչյուր տարածաշրջանի և սեգմենտի համար (եթե անցկացվում են), ֆոկուս խմբերի քանակը՝ առնվազն 2-3 (եթե անցկացվում են): Տարածաշրջան ասելով՝ ի նկատի ունենք ցանկացած տարածք, որի համար պահանջվում է առանձին վերլուծություն (դա կարող է լինել, օրինակ, Երևան քաղաքը կամ Հայաստանն ամբողջությամբ): Այդպիսի հարցման նվազագույն ժամկետը 5 աշխատանքային օր է։

Արժեքը

Արտադրանքի նոր տեսակի պահանջարկի կանխատեսման նախագծի գինը ներառում է որոշված թվով խորին հարցազրույցների, ֆոկուս-խմբերի, հարցաթերթերի արժեքը (վճարվում են միայն ամբողջությամբ լրացված հարցաթերթերը) և վերլուծության արժեքը (որպես կանոն՝ չի գերազանցում տվյալների հավաքագրման արժեքի 15%-ը)։

Մեկ հարցաթերթի գինը կարելի է հաշվել ինքնուրույն՝ մեր հաշվիչի օգնությամբ (բավական է մուտքագրել բաց և փակ հարցերի քանակը հարցաթերթում և քվոտաները):

Նմանատիպ հետազոտության արժեքը սկսվում է 154 000 դրամից (գինը նշված է նվազագույն ընտրանքի համար): 

 

Հաշվետվությունների օրինակներ

Մոտեցման նկարագրությունը

Նոր ապրանքների պահանջարկի կանխատեսման մեթոդները կարող են տարբեր լինել: Դա սովորաբար տվյալների հավաքագրման որակական (ֆոկուս-խմբեր, խորին հարցազրույցներ) և քանակական (հարցումներ) մոտեցումների համակցություն է: Բացի այդ, մեթոդաբանության ընտրությունը կախված է շուկայում ապրանքի կամ ծառայության ներկայացվածությունից. հաճախ է պատահում, որ շուկայում անալոգներ չեն լինում:

Պահանջարկի կանխատեսման առավել ճշգրիտ մեթոդը սպառողական մեթոդն է: Դրա վրա հիմնված հաշվարկների համար անհրաժեշտ է անցկացնել սպառողների ներկայացուցչական ընտրանքի հարցում: Անալոգիայի մեթոդը կիրառվում է նոր շուկաների համար, նոր, եզակի ապրանքների պահանջարկը գնահատելու համար՝  ի լրումն հարցմանը: Այս դեպքում վերցվում է Հայաստանի կամ արտերկրի տարածաշրջան, որը բոլոր առումներով նման է տվյալ շուկային` բնակչությամբ, արտադրողականությամբ, սպառման տեմպերով, զարգացման մակարդակով և կարևոր այլ պարամետրերով:

Ծրագրի աշխատանքի ընթացքը

Նոր արտադրանքի պահանջարկի կանխատեսման ուղղությամբ BCGroup-ի աշխատանքը կազմակերպվում է հետևյալ կերպ՝

  • 1. BCGroup-ի և ընկերության միջև կնքվում է NDA (չբացահայտման համաձայնագիր);
  • 2. BCGroup-ի մասնագետն ուսումնասիրում է արտադրանքի առանձնահատկությունները, միջազգային փորձը;
  • 3. BCGroup-ի մասնագետը պատվիրատուի հետ համաձայնեցնում է հետազոտության մեթոդաբանությունը, հարցման հարցաթերթի վերջնական տարբերակը, ֆոկուս-խմբերի կամ խորին ​​հարցազրույցների ուղեցույցները; 
  • 4. BCGroup-ն անցկացնում է հետազոտության որակական փուլը, որոշում է թիրախային լսարանի առաջին արձագանքները, անհրաժեշտության դեպքում խմբագրում և համաձայնեցնում է հարցման հարցաթերթի վերջնական տարբերակը;
  • 5. BCGroup-ի հարցազրուցավարները թիրախային լսարանի հարցում (դեմ առ դեմ, հեռախոսային կամ առցանց) են անցկացնում (հնարավոր է օրական մինչև 5000 մարդու հարցում);
  • 6. Այնուհետև BCGroup-ի մասնագետը փոխանցում է տվյալների մասսիվը պատվիրատուի ներկայացուցչին՝ Excel կամ SPSS ֆորմատով;
  • 7. 10-15 օր հետո BCGroup-ի մասնագետը պատվիրատուին է ուղարկում նոր արտադրանքի պահանջարկի կանխատեսման հետազոտության վերլուծական հաշվետվությունը։ Սովորաբար դա հաշվետվության ամբողջական տարբերակն է՝ հաշվարկների մանրամասն նկարագրությամբ և executive-տարբերակը՝  մինչև 20 սլայդից բաղկացած պրեզենտացիայի տեսքով։ (հաշվետվությունների օրինակներ)

Ինչպե՞ս պատվիրել

Պարզապես ուղարկեք մեզ դիմում՝ ցանկացած ձևերից որևէ մեկով։ BCGroup-ի մասնագետը կկազմի առաջարկ՝ մինչև աշխատանքային օրվա ավարտը։

Ուղարկել դիմում