Մրցակիցների վերլուծություն

Մրցակցային միջավայրի վերլուծություն

Մրցակցային միջավայրի վերլուծությունը նպաստում է կազմակերպության մարքեթինգային և արտադրական նպատակների մի ամբողջ շարքի իրականացմանը: Դրա հիման վրա Դուք կարող եք կանխատեսել մրցութային պայքարի արդյունքը կամ ընտրել ընկերության արտադրանքի առաջմղման և դիրքավորման օպտիմալ մոդելը:

Ամենամոտ մրցակիցների որակական վերլուծությունը թույլ է տալիս մոդելավորել սցենարների ողջ բազմազանությունը և ժամանակին կատարել անհրաժեշտ փոփոխություններ ընկերության գործունեության մեջ:

Կախված ուսումնասիրության նպատակներից՝ մրցակցային միջավայրի վերլուծությունն իրականացվում է մի քանի ուղղություններով։ Գնահատման հիմնական նպատակներն են՝

  • Ոլորտում մրցակցության մակարդակը: Շուկայական մասնաբաժիններ։ Մրցակիցների քարտեզ,
  • Ենթակառուցվածքը և մրցակիցների տեխնոլոգիական մակարդակը,
  • Գների/սակագների համեմատական վերլուծությունը,
  • Մրցակիցների առաջխաղացման մեթոդները, հաճախորդների ձեռքբերման ռազմավարությունները,
  • Մրցակիցների հիմնական հաճախորդները (B2B-ի համար),
  • Մրցակցի հաճախորդների գոհունակությունը, «գին-որակ» համապատասխանության ընկալումը,
  • Մրցակցային առավելությունների և թերությունների գնահատումը:

Այս տվյալների հիման վրա մաթեմատիկորեն հաշվարկվում է ցանկացած ընկերության հաջողությունը: Գնահատման արդյունքները հնարավորություն են տալիս արագ արձագանքել սպառողների նախասիրությունների փոփոխություններին և միջոցներ ձեռնարկել՝ վերացնելու դիրքավորման և առաջխաղացման ռազմավարությունների թերությունները:

Մրցակիցների համեմատական վերլուծությունը ժամանակի և այլ պարամետրերի առումով թույլ է տալիս բացահայտել մարքեթինգային ռազմավարության փոփոխությունների դինամիկան, գնահատել շուկայի առաջատարի ամենաարդյունավետ քայլերը, որոնք ապահովում են լավագույն արդյունքները: Այս գիտելիքի ներդրումը ընկերության պրակտիկայում նվազագույնի կհասցնի սխալները սեփական մարքեթինգային ռազմավարության պլանավորման և իրականացման ժամանակ, ինչպես նաև կնպաստի եկամուտների և շուկայի մասնաբաժնի ավելացմանը:

Մրցակցային վերլուծության ամենաարդյունավետ մեթոդները

Մրցակիցների վերլուծության հիմնական մեթոդները՝

  • շուկայի բոլոր մասնակիցների մասնաբաժինների գնահատում;
  • մրցակիցների համեմատական վերլուծություն՝ ըստ որոշակի պարամետրերի;
  • ընկերությունների ռեյթինգի կազմում;
  • դիրքորոշման քարտեզների կազմում;
  • մրցակիցների տեսականու վերլուծություն;
  • ապրանքների և ծառայությունների արժեքի մոնիտորինգ:

մրցակիցների վերլուծություն

Ընկերությունների ռեյթինգը հաշվարկվում է սպառողների նախասիրությունների տվյալների հիման վրա: Հաճախորդները և գնորդները պետք է ընտրեն և գնահատեն առաջարկվող պարամետրերից յուրաքանչյուրի կարևորության աստիճանը որոշակի շուկայում գործող ֆիրմաների աշխատանքի համար: Ստացված բոլոր բնութագրիչները ամփոփվում, մշակվում և վերլուծվում են: Դրանց հիման վրա հաշվարկվում է յուրաքանչյուր առարկայի ընդհանուր միավորը: Մրցակցային վերլուծությունը թույլ է տալիս ճիշտ դասակարգել սուբյեկտների ցանկը, որոշել, թե որոնք են շուկայում առաջատար ընկերությունները: Ռեյթինգը ցույց է տալիս ոլորտում ներկայացված ընկերությունների սպառողների ընկալումը։ Հաճախ դրա արդյունքները չեն համընկնում մասնակիցների զբաղեցրած մասնեբաժինների վրա հիմնված ռեյթինգի հետ։ Դուք կարող եք օգտագործել այս անհամապատասխանությունները Ձեր օգտին:

Դիրքորոշման քարտեզներն ակտիվորեն օգտագործվում են որոշակի աշխարհագրական տարածքներում շուկայի զարգացումը տարեկան վերահսկելու և առավելագույն հնարավոր շահույթի առումով օպտիմալ սեգմենտները ընտրելու համար:

Դիրքորոշման քարտեզները տեսողականորեն կարող են ներկայացվել տարբեր ձևերով, բայց սովորաբար ներկայացվում են հետևյալ կերպ՝

  • յուրաքանչյուր շուկայական սուբյեկտի առանձին նկարագրություններում՝ ըստ որոշակի պարամետրերի;
  • եռաչափ մատրիցով՝ ընկերությունների ֆիքսված դիրքերով:

Երկրորդ դեպքում շուկայի բաժանումը հստակ ցույց է տրվում՝ ըստ ամենակարևոր չափանիշների և պարամետրերի (օրինակ՝ ըստ գների և սպասարկման մակարդակի):

Դիրքավորման քարտեզների վրա հիմնված մրցակիցների վերլուծության մեթոդը շուկայում իրավիճակի ուսումնասիրման ինտեգրված մոտեցում է, որը թույլ է տալիս հաշվի առնել ամենակարևոր կետերն ու միտումները: Դիրքորոշման քարտեզները հեշտացնում են լրացուցիչ բաշխման շուկաների և սպառողների սեգմենտների որոնումը:

Արտադրողների, մեծածախ և մանրածախ առևտրականների համար կարևոր է վերլուծել մրցակիցների գործունեությունը՝ ըստ «տեսականի» պարամետրի: Դա պետք է արվի նախքան շուկայում նոր արտադրանքի թողարկումը, այլ սեգմենտների գրավումը և շուկայում տենդենցների մոնիտորինգը: Տեսականին հաճախ ամենակարեւոր գործոնն է սպառողի ընտրությունը որոշելու համար։ Անկախ ուսումնասիրությունների արդյունքները հաստատում են դա։ Շուկայի կանոնավոր կերպով անցկացվող մրցակցային վերլուծությունը պետք է ներառի հետևյալ կետերը՝

  • սպառողների նախասիրությունները;
  • ընկերությունների տեսականու գնահատումը սպառողների կողմից;
  • «հնացած» տեսականի;
  • յուրաքանչյուր ապրանքային խմբի ֆինանսական արդյունքները:

Մրցակցային վերլուծության մարքեթինգային մեթոդները ներկայացուցչական տեղեկատվության հիմնական աղբյուրն են և արդյունավետ առաջարկությունների բանալին շուկայի բոլոր մասնակիցների համար:

Մրցակիցների գների վերլուծություն և մոնիտորինգ

Ապրանքների արժեքը ընտրության առաջատար չափանիշներից մեկն է նույնիսկ ամենահարուստ մարդկանց համար: Արտադրական ընկերությունների և մանրածախ ցանցերի համար կարևոր է վերլուծել մրցակիցների գները ինչպես նոր արտադրանքը շուկայում ներկայացնելուց և այլ սեգմենտներ զարգացնելուց առաջ, այնպես էլ շուկայի միտումները վերահսկելու համար:

Մանրածախ ցանցերը վաճառում են հազարավոր ապրանքների տարբեր տեսականի, ուստի ապրանքների տեսականու ցանկը և նրա արժեքը հսկայական է: Արտադրողների համար այս ցանկը զգալիորեն փոքր է, քանի որ ապրանքների ինքնարժեքի համեմատությունը պահանջվում է, որպես կանոն, մեկ կամ երկու ապրանքային խմբերում:

Գների մասին տեղեկատվությունը նպաստում է որոշակի ապրանքի կամ ծառայության գների սահմանների որոշակիացմանը: Մանրածախ ցանցերի սահմանափակ մոնիտորինգը թույլ է տալիս ուսումնասիրել ապրանքների արժեքը որոշակի ընտրված կատեգորիաների համար: Դրանց վերաբերյալ, որպես կանոն, սպառողը գների մակարդակի մասին ընդհանուր եզրակացություններ է անում կոնկրետ խանութում:

Մրցակիցների գործունեության վերլուծություն՝ ըստ որոշակի պարամետրերի

Մրցակիցների մարքեթինգային վերլուծությունը ներառում է մրցակից կազմակերպությունների առևտրային տեղեկատվության հավաքագրում և վերլուծություն: Որպես կանոն, դժվար է դա ինքնուրույն իրականացնել։ Այս դեպքում ավելի լավ է դիմել հետազոտական գործակալությունների:

BCGroup-ը վերլուծում է կազմակերպության մրցակցային միջավայրը և դրա հիման վրա համեմատում է հաճախորդ ընկերության ցուցանիշները շուկայում գործող այլ ընկերությունների հետ, տալիս է գործնական առաջարկներ՝ բարելավելու գործունեության առանձին պարամետրերը, ինչպես նաև դիրքավորումը:

Մրցակիցների շուկայի վերլուծությունը կարող է իրականացվել ըստ մի շարք պարամետրերի՝

  • մրցակից կազմակերպությունների մասնաբաժիններ և շուկայի ծավալ;
  • առավելություններ ու թերություններ՝ սպառողների տեսանկյունից;
  • մարժինալություն;
  • վաճառքի ծավալներ;
  • հաճախորդների հիմնական սեգմենտներ;
  • միջին չեկեր;
  • ծախսերի և վաճառքի կառուցվածք:

Ոլորտի և մրցակիցների վերլուծությունը տրամադրում է ամբողջական և ներկայացուցչական տեղեկատվություն, որի օգտագործումը հսկայական առավելություններ է տալիս. հասկանալ ամենամոտ մրցակիցների մարտավարությունն ու ռազմավարությունը, նրանցից առաջ անցնելու ուղիները, կատարել միաձուլումների և կլանման լավագույն ընտրությունը:

BCGroup գործակալությունը օգտագործում է մրցակցային վերլուծության արդյունավետ չափանիշներ, մեթոդներ և սկզբունքներ: Հետազոտության ինտեգրված մոտեցումը երաշխավորում է լավագույն արդյունքները, հնարավորություն է տալիս կանխատեսել շուկայի իրավիճակի զարգացումը, նվազագույնի հասցնել ռիսկերը և գրագետ կազմակերպել առաջխաղացման և դիրքավորման ռազմավարությունները:

Ինչպես անցկացնել մրցակիցների վերլուծություն. հիմունքներ և քայլեր

Մրցակցային միջավայրի վերլուծությունը սկսվում է յուրաքանչյուր ընկերության շուկայական մասնաբաժնի բացահայտմամբ: Հենց այս ցուցանիշը պետք է պարբերաբար մոնիտորինգի ենթարկվի։ Դինամիկայի մեջ շուկայի մասնաբաժինը ցույց է տալիս յուրաքանչյուր կազմակերպության զարգացումը և գործունեության արդյունքները: Դա կախված չէ շուկայական ծաավալի փոփոխություններից: Նախորդ ժամանակաշրջանի ցուցանիշների հետ համեմատությունը թույլ է տալիս ողջամիտ եզրակացություններ անել ընթացիկ աշխատանքի հաջողության վերաբերյալ։ Հիմնական ցուցանիշները, որոնց հիման վրա հաշվարկվում են շուկայի մասնաբաժինները, ֆինանսական են (հազվադեպ՝ բնական):

Մրցակցային վերլուծության հիմունքները ենթադրում են շուկայի մի շարք ցուցանիշների իմացություն և մոնիտորինգ, մի քանի հետազոտական մեթոդների համադրում, որոնք առավել հարմար են առկա խնդիրների լուծման համար: Դա թույլ է տալիս ճշգրիտ հաշվարկել եկամտի չափը, իրական հնարավորություններ ստանալ շուկայում ազդեցության ոլորտը ընդլայնելու և մրցակիցների առավել խոցելի կետերը բացահայտելու համար: Կազմակերպության զարգացման դինամիկան, ընդունված կառավարական և մարքեթինգային որոշումների արդյունավետությունը հստակ տեսանելի են հետազոտության արդյունքների հիման վրա ստեղծված վերլուծական հաշվետվություններում։ Շուկայական մասնաբաժինը թույլ է տալիս առանձնացնել շուկայի աճի էֆֆեկտը բուն կազմակերպության աճից:

Շուկայի սուբյեկտների մասնեբաժինների և ծավալների վերաբերյալ տվյալները, որոնք հրապարակվում են լրատվամիջոցներում, և լայնածավալ մարքեթինգային հետազոտությունների տվյալները զգալիորեն տարբերվում են: Դա պայմանավորված է նրանով, որ մասնակից ընկերությունները լրատվամիջոցներին տեղեկատվություն են տրամադրում ինքնուրույն, իսկ մարքեթինգային գործակալությունները հիմնվում են շուկայի օբյեկտիվ ցուցանիշների վրա: Անկախ գործակալության կողմից իրականացվող ռազմավարական մրցակցային վերլուծությունը կտրամադրի հուսալի տվյալներ, որոնց հիման վրա Դուք կարող եք մշակել ընկերության զարգացման իսկապես հաջող մարտավարություն և ռազմավարություն: Մրցակցային վերլուծության փուլերն այս դեպքում պարտադիր ներառում են սպառողներից առաջնային տեղեկատվության հավաքագրում: Սա Ձեզ անհրաժեշտ մարքեթինգային տվյալները ստանալու ամենաճիշտ միջոցն է:

Փակել
Ուղարկել հարցում