BCGroup-ի մասին

BCGroup հետազոտական գործակալություն

BCGroup հետազոտական գործակալությունը 2006 թ․-ից օգնում է ընկերություններին բացել նոր ուղղություններ, ներմուծել արտադրանքը շուկա, ինչպես նաև՝ զարգացնել առկա  ուղղությունները մարքեթինգային վերլուծության օգնությամբ։ Գործակալությունը մասնագիտանում է թարմ տվյալների հավաքագրման և վերլուծության, ինչպես նաև՝ ցուցանիշների և ինդեքսների հաշվարկների մեջ։

BCGroup-ի առաքելությունն է զարգացնել Հայաստանի բիզնես միջավայրը։

BCGroup-ի գլխավոր մրցակցային առավելություններ են հանդիսանում մարքեթինգային վերլուծության ոլորտում կոմպետենտության բարձր մակարդակը և նախագծերի վրա աշխատանքներում միջազգային փորձի կիրառումը։ Հայաստան մուտք գործող օտարերկրյա ընկերությունների համար մարքեթինգային հետազոտությունների անցկացումը օգնում է BCGroup-ին տեղեկացված լինել հայկական շուկաների մեծ մասում սպասվող փոփոխությունների մասին։

BCGroup-ի ամենապահանջված ծառայություններն են՝ շուկայի ծավալի գնահատումը , սոցիոլոգիական հարցումը, շուկայի հագեցվածության և գրավչության գնահատումը, շուկայի մասնակիցների մասնաբաժինների հաշվարկը, ինչպես նաև՝ թիրախային լսարանի սեգմենտավորումը, մրցակցային վերլուծությունը и գոհունակության գնահատումը։

BCGroup ընկերությունը ունի սեփական զանգերի կենտրոնը (50 օպերատոր)` կենտրոնացած բացառապես հետազոտությունների անցկացման վրա։ Ամեն ամիս օպերատորները անց են կացնում 35000-ից ավելի հարցազրույց․ BCGroup-ը ունի տվյալների մեծ մասսիվներ հավաքագրելու և մշակելու, որակը ստուգելու և ճիշտ ժամանակին տեղեկատվության հավաքագրման գործընթացում ճշգրտումներ կատարելու հնարավորություն։ Եռամսյակը մեկ մենք առաջարկում ենք Հայաստանի քաղաքների մի շարք շուկաների վերաբերյալ օմնիբուսների արդյունքները։ Բացի այդ, BCGroup-ը ակտիվորեն աշխատում է առցանց պանելի վրա․ առցանց հարցումները անց են կացվում բոլոր մարզերում։

BCGroup-ի  աշխատանքի հիմնական սկզբունքներն են՝ աշխատանքները ենթակապալառուներին չփոխանցելը և չբացահայտման համաձայնագրի ստորագրումը յուրաաքանչյուր նախագծի համար։

Յուրաքանչյուր ընկերության համար կարևոր է հետևել՝ զարգացման որ փուլում է նա գտնվում, ինչպես նաև հասկանալ՝ ինչ կարելի է նախաձեռնել իր աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար։ Դրա համար հարկավոր է պարզել․ ինչպիսին են ընկերության ընթացիկ արդյունքները։ Ի՞նչ տեղ է զբաղեցնում նա շուկայում։ Ովքե՞ր են հիմնական մրցակիցները։ Կարևոր է իմանալ՝ կան արդյոք նոր հեռանկարներ և հնարավորություններ, նոր շուկաներ, փոխվել են արդյոք սպառողների նախասիրությունները։

Մեզ հաճելի է, որ համատեղ նախագծերի շնորհիվ մեր պատվիրատուները ընդունում են ճիշտ կառավարչական որոշումներ, իսկ հաճախորդների մարքեթոլոգները՝ ստանում պարգևներ BCGroup-ի աշխատանքների համար։

Եթե դուք փնտրում եք լավ համբավ ունեցող ժամանակակից հետազոտական ընկերություն, որն ունակ կլինի տրամադրել ձեր մարքեթինգային խնդրի անհատականացված լուծում, ապա՝ դուք ճի՛շտ տեղում եք։ BCGroup-ի մասնգետները կառաջարկեն խնդրի լուծման օպտիմալ տարբերակ, ինչպես նաև՝ կօգնեն կիրառել այլ ոլորտներից ձեռք բերած հաջողակ փորձը։

 

Փակել
Ուղարկել հարցում