Շշալցված ջուր՝ առաքմամբ
Շշալցված խմելու ջրի շուկան մեկ անգամ չէ, որ եղել է BCGroup գործակալության հետազոտության առարկա։ Դրանցից մեկն անցկացվել է վերջերս:
Ուսումնասիրության հիմնական նպատակը՝ գնահատել ապրանքանիշի ճանաչելիության մակարդակը և հաշվարկել ներկայացված շուկայի ծավալը:
Խնդիրները, որոնք դրվել էին ուսումնասիրության առաջ՝
- խմելու ջրի ապրանքանիշների ճանաչելիության գնահատում (Top-of-mind, սպոնտան և հուշումով);
- ջուր խմելու/պատվիրելու հաճախականության որոշում;
- շուկայական ծավալների հաշվարկ` ընդհանուր և ըստ սեգմենտների;
- սպառողների ընտրության հիմնական չափանիշների որոշում:
Որպես տեղեկատվության հավաքագրման մեթոդ՝ կիրառվել է առցանց հարցում: Հարցմանը մասնակցել են կազմակերպություններ և անհատներ, ովքեր գնում են 19 լիտր շշալցված ջուր տան/գրասենյակի համար:
Հարկ է նշել, որ հարցմանը մասնակցելու համաձայնություն տված իրավաբանական անձանցից միայն յուրաքանչյուր հինգերորդն է շուկայի սպառող, իսկ բնակչության հարցման ցուցանիշները շատ ավելի ցածր են՝ մոտ 40-ից մեկն է գնում 19լ շշալցված ջուր։ Այնուամենայնիվ, հարցվածների երկու խումբն էլ իրականում ունեն ընտրության մեկ կարևոր չափանիշ, դա ապրանքի որակն ու գինն է:
Գաղտնիության նկատառումներից ելնելով` մենք չենք կարող թվարկել կոնկրետ ապրանքանիշներ և թվեր, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:
Վերադարձ դեպի քեյսեր- - Ապրանքանիշի ճանաչելիության, առողջության գնահատում
- - Գոհունակության գնահատում
- - Շուկայի ծավալների և մասնաբաժինների հաշվարկ
- - Թիրախային լսարանի հետազոտություն
- - Ապրանքի և գովազդի թեստավորում
- - Մրցակցային վերլուծություն
- - Փոքր բիզնեսի համար փաթեթներ
- - Հեռախոսային հարցում
- - Առցանց հարցում
- - Անձնական հաշիվ հաճախորդների համար
- - Գրանցում վճարովի հարցումներին մասնակցելու համար