Մրսածության դեմ միջոց երեխաների և մեծահասակների համար

Средство от насморка

Անցյալ տարի BCGroup հետազոտական գործակալությունը հարցում է անցկացրել 12 տարեկանից ցածր երեխաների համար նախատեսված, մրսածության դեմ միջոցների վերաբերյալ:

Ծրագրի նպատակն էր՝ գնահատել մրսածության դեմ, երեխաների համար նախատեսված դեղերի տարածվածությունը գովազդից առաջ և հետո:

Հետազոտության խնդիրները՝

  • սովորական մրսածության դեմ դեղամիջոցների ճանաչելիության գնահատում (Top-of-mind, սպոնտան և հուշմամբ);
  • սպառողների նախասիրությունների գնահատում;
  • վերջին օգտագործված դեղամիջոցից գոհունակության գնահատում;
  • գովազդային արշավի արդյունավետության գնահատում` հիմնված ապրանքանիշի ճանաչելիության փոփոխությունների վրա:

Տվյալները հավաքագրվել են առցանց հարցումների միջոցով: Մեկ ալիքում հարցվածների ընդհանուր թիվը կազմել է 1600 մարդ։ Հարցմանը մասնակցել են 12 տարեկանից ցածր և վերջին տարվա ընթացքում առնվազն մեկ անգամ մրսածության հետ առնչված երեխաներ ունեցող 20-ից 40 տարեկան կանայք:

Ուսումնասիրության առանձնահատկությունը ճանաչելիության ցուցանիշների եռափուլ չափումն էր (սովորաբար իրականացվում է երկփուլ չափում)՝ գովազդային արշավից առաջ, գովազդային արշավի մեկնարկից 3 ամիս հետո և 6 ամիս հետո:

Գաղտնիության նկատառումներից ելնելով` մենք չենք կարող թվարկել կոնկրետ ապրանքանիշներ և թվեր, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:

Վերադարձ դեպի քեյսեր

Փակել
Ուղարկել հարցում