Սմարթֆոններ, պլանշետներ և էլեկտրոնիկա
Անցած տարի BCGroup հետազոտական գործակալությունը իրականացրել է սմարթֆոնների, պլանշետների և այլ էլեկտրոնիկայի ապրանքանիշի ճանաչելիության գնահատում: 2 շաբաթվա ընթացքում հետազոտություն է անցկացվել թիրախային լսարանի ներկայացուցիչների շրջանում, հավաքվել է 4275 հարցաթերթ:
Հետազոտության հիմնական նպատակն էր՝ գնահատել էլեկտրոնիկայի հայտնի արտադրողի բրենդի ուժը:
Խնդիրները, որոնք դրվել էին ուսումնասիրության առաջ՝
- ապրանքանիշի top-of-mind ճանաչելիության գնահատում՝ մրցակիցների հետ համեմատությամբ;
- ապրանքանիշի սպոնտան (առանց հուշումների) ճանաչելիության գնահատում՝ մրցակիցների հետ համեմատությամբ;
- բրենդի հուշմամբ ճանաչման գնահատում՝ մրցակիցների հետ համեմատությամբ.
- էլեկտրոնիկայի ընտրության չափանիշների սահմանում;
- որոշակի ապրանքանիշի նկատմամբ հավատարմության պատճառների որոշում:
Որպես տեղեկատվության հավաքման մեթոդ՝ կիրառվել է առցանց հարցում։ Հարցմանը մասնակցել են բնակիչներ, ովքեր առօրյա կյանքում օգտագործում են էլեկտրոնիկա:
Որպես ուսումնասիրության մաս, BCGroup-ի վերլուծաբանները գնահատել են ապրանքանիշի հավատարմության մակարդակը և դրա պատճառները: Ընդհանուր պատկեր է կազմվել ավելի քան 40 ապրանքանիշների ճանաչելիության մասին:
Գաղտնիության նկատառումներից ելնելով` մենք չենք կարող թվարկել կոնկրետ ապրանքանիշներ և թվեր, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:
Վերադարձ դեպի քեյսեր- - Ապրանքանիշի ճանաչելիության, առողջության գնահատում
- - Գոհունակության գնահատում
- - Շուկայի ծավալների և մասնաբաժինների հաշվարկ
- - Թիրախային լսարանի հետազոտություն
- - Ապրանքի և գովազդի թեստավորում
- - Մրցակցային վերլուծություն
- - Փոքր բիզնեսի համար փաթեթներ
- - Հեռախոսային հարցում
- - Առցանց հարցում
- - Անձնական հաշիվ հաճախորդների համար
- - Գրանցում վճարովի հարցումներին մասնակցելու համար