Փոքր և միջին բիզնեսի աջակցման գործակալություն

Поддержка малого бизнеса

Նախորդ երկու տարիների ընթացքում BCGroup հետազոտական գործակալությունը իրականացրել է մի շարք ուսումնասիրություններ փոքր և միջին բիզնեսի աջակցման գործակալությունների համար:

Այս հետազոտությունների նպատակն էր՝ ուսումնասիրել այն շուկաները, որտեղ գործում կամ նախատեսում են մուտք գործել փոքր կամ միջին ձեռնարկությունները:

Խնդիրները, որոնք դրվել էին ուսումնասիրության առջև`

  • շուկայական ծավալների գնահատում;
  • շուկայի բոլոր մասնակիցների մասնաբաժինների հաշվարկ;
  • թիրախային լսարանի բնութագրերի ուսումնասիրություն՝ ընտրության հիմնական գործոններ, գների նկատմամբ զգայունություն;
  • թիրախային լսարանի սեգմենտավորում;
  • մրցակցային վերլուծություն:

Որպես տեղեկատվության հավաքագրման մեթոդ՝ իրականացվել են գրասեղանային հետազոտություն, փորձագիտական հարցազրույցներ, անձնական և հեռախոսային հարցումներ:

Գաղտնիության նկատառումներից ելնելով` մենք չենք կարող նշել կոնկրետ ապրանքանիշներ և թվեր, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:

Վերադարձ դեպի քեյսեր

Փակել
Ուղարկել հարցում