Դպրոցական համազգեստ աղջիկների և տղաների համար

Школьная форма

Անցյալ տարի BCGroup հետազոտական գործակալությունը ուսումնասիրություն է անցկացրել վերջնական օգտագործողների շրջանում դպրոցական համազգեստի պահանջարկի վերաբերյալ:

Հետազոտության նպատակն էր ուսումնասիրել սպառողների նախասիրությունները մարզերում:

Խնդիրները, որոնք դրվել էին ուսումնասիրության առջև`

  • տեսականու ապրանքների (ժիլետներ, կիսաշրջազգեստներ, տաբատներ, վերնաշապիկներ, բլուզներ, կոստյումներ և այլն) պահանջարկի գնահատում;
  • գունային նախասիրությունների սահմանում;
  • նյութերի, գործվածքների բաղադրության նախասիրությունների որոշում;
  • Մրցակցային վերլուծության անցկացում ըստ տարածաշրջանի` հաճախորդների բազայի չափը, աշխատանքի տարածաշրջանը, հավաքածուների թարմացման հաճախականությունը, վաճառվող ապրանքանիշները/արտադրող երկրները:

Տեղեկատվության հավաքագրման համար կիրառված մեթոդներն էին գրասեղանային հետազոտությունը, փորձագիտական հարցազրույցները և առցաանց հարցումները: Առցանց հարցմանը մասնակցել են դպրոցականների ծնողներ ու տատիկներ։ Փորձագիտական հարցազրույցներն անցկացվել են յուրաքանչյուր ուսումնասիրված տարածաշրջանի մրցակիցների հետ:

Հարկ է նշել, որ այս ուսումնասիրությունն օգնեց ընկերությանը ձեռք բերել կարևոր տեղեկատվություն և կայացնել անհրաժեշտ որոշումներ: Հետազոտության արդյունքները ճանաչվել են օգտակար և ժամանակին:

Գաղտնիության նկատառումներից ելնելով` մենք չենք կարող նշել կոնկրետ ապրանքանիշներ և թվեր, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:

Վերադարձ դեպի քեյսեր

Փակել
Ուղարկել հարցում