Օրգանական պարարտանյութեր փաթեթավորված բույսերի համար
Անցած տարի BCGroup հետազոտական գործակալությունը իրականացրել է հետազոտություն, որի նպատակն էր բաշխման ուղիների ընդլայնումը և թիրախային լսարանի նոր սեգմենտների որոնումը:
Այս նախագծի հիմնական նպատակն էր գտնել հնարավորություններ՝ ընդլայնելու օրգանական պարարտանյութերի և բույսերի վիտամինների բախշման ուղիները:
Խնդիրները, որոնք դրվել էին ուսումնասիրության առաջ՝
- պարզել պարարտանյութ սպառողների և չսպառողների հարաբերակցությունը;
- գտնել պարարտանյութեր չօգտագործելու պատճառները;
- որոշել, թե որ բույսերի և մշակաբույսերի համար են ամենից հաճախ գնում արտադրանքը;
- բացահայտել, թե որն է պարարտանյութի հիմնական արժեքը գնորդի տեսանկյունից.
- սահմանել պարարտանյութի ընտրության չափանիշները;
- պարզել, թե ինչ տեղեկատվություն է ազդում գնումների վարքագծի վրա;
- որոշել, թե որ միներալներ ու տարրերը պետք է պարունակվեն պարարտանյութերում, որպեսզի հնարավորինս գրավիչ լինեն սպառողների համար;
- որոշել օպտիմալ փաթեթավորումը, փաթեթավորման ձևը և այլն:
Որպես տեղեկատվության հավաքման մեթոդ՝ կիրառվել է առցանց հարցում: Հարցմանը մասնակցել են մարդիկ՝ անկախ նրանից՝ պարարտանյութ են գնում, թե ոչ։ Հարցվածները մեկնաբանել են պարարտանյութեր գնելու և չգնելու պատճառները:
BCGroup-ի վերլուծական բաժինը, հիմնվելով հարցման ընթացքում ստացված տեղեկատվության վրա, մշակել է գործնական առաջարկություններ օրգանական պարարտանյութերի բախշման ուղիներն ընդլայնելու համար: Ուսումնասիրությունն օգտագործել է «կապույտ օվկիանոսի» մարտավարությունը:
Հարկ է նշել, որ պատվիրատուն ակտիվորեն մասնակցել է ուսումնասիրությանը, որը միշտ բերում է միայն դրական արդյունքների և օգնում է հասնել գերազանց արդյունքների:
Գաղտնիության նկատառումներից ելնելով` մենք չենք կարող թվարկել կոնկրետ ապրանքանիշեր և թվեր, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:
Վերադարձ դեպի քեյսեր- - Ապրանքանիշի ճանաչելիության, առողջության գնահատում
- - Գոհունակության գնահատում
- - Շուկայի ծավալների և մասնաբաժինների հաշվարկ
- - Թիրախային լսարանի հետազոտություն
- - Ապրանքի և գովազդի թեստավորում
- - Մրցակցային վերլուծություն
- - Փոքր բիզնեսի համար փաթեթներ
- - Հեռախոսային հարցում
- - Առցանց հարցում
- - Անձնական հաշիվ հաճախորդների համար
- - Գրանցում վճարովի հարցումներին մասնակցելու համար