Տղամարդկանց հագուստի խանութների ցանց

Магазины мужской одежды

Անցյալ տարվա վերջին BCGroup հետազոտական գործակալությունը հետազոտություն է անցկացրել տղամարդկանց հագուստի խանութների ցանցի համար:

Հետազոտության նպատակն էր՝ գնահատել ապրանքանիշի ճանաչելիությունը:

Ուսումնասիրության խնդիրները հետևյալն էին՝

  • գնահատել տղամարդկանց հագուստի ապրանքանիշների ճանաչելիության մակարդակը (Top-of-mind, սպոնտան և հուշմամբ);
  • ուսումնասիրել թիրախային լսարանի՝ տեսականու հետ կապված նախասիրությունները;
  • գնահատել տղամարդկանց հագուստ գնելու վայր ընտրելու չափանիշները;
  • իրականացնել մրցակցային վերլուծություն:

Որպես տեղեկատվության հավաքագրման մեթոդ՝ կիրառվել են անմիջական և առցանց հարցումներ: Հետազոտությանը մասնակցել են միջինից բարձր եկամուտ ունեցող տղամարդիկ: Հարցվածները պատմել են հագուստի ընտրության հարցում իրենց նախասիրությունների մասին և գնահատել իրենց վերաբերմունքը շուկայում առկա ապրանքանիշների նկատմամբ:

Գաղտնիության նկատառումներից ելնելով` մենք չենք կարող նշել կոնկրետ ապրանքանիշներ և թվեր, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:

Վերադարձ դեպի քեյսեր

Փակել
Ուղարկել հարցում