Մթերային խանութների խոշոր ցանց

Ритейлеры

Ավելի քան երկու տարի BCGroup հետազոտական գործակալությունը համագործակցում է մթերային խանութների խոշոր ցանցի հետ:

Թրեքինգային ուսումնասիրություններից մեկի նպատակն է` գնահատել գոհունակությունը խանութների ցանցի աշխատանքից:

Խնդիրները, որոնք դրվել էին ուսումնասիրության առջև`

  • ուսումնասիրել մթերային խանութներ այցելելու առանձնահատկությունները;
  • գնահատել գոհունակությունը տեսականուց՝ համեմատած մրցակիցների հետ;
  • գնահատել գների մակարդակից գոհունակությունը մրցակիցների հետ համեմատությամբ;
  • գնահատել գոհունակությունը ծառայությունների որակից մրցակիցների հետ համեմատությամբ:

Որպես տեղեկատվության հավաքագրման մեթոդ՝ կիրառվում են առցանց և դեմ առ դեմ հարցումներ: Ամեն ամիս ընտրվում է ցանցի մեկ խանութ, որտեղ գնորդները հարցազրույց են անցնում։ Հետազոտությանը մասնակցում են 600 մարդ։ Խանութների ցանցի մշտական չափումների շնորհիվ հնարավոր է բարելավել ամբողջ ցանցի աշխատանքը, հետևել մրցակիցների հաջողություններին և ձախողումներին:

Գաղտնիության նկատառումներից ելնելով` մենք չենք կարող նշել կոնկրետ ապրանքանիշներ և թվեր, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:

Վերադարձ դեպի քեյսեր

Փակել
Ուղարկել հարցում