Մազերի ներկեր, շամպուններ գեղեցկության սրահների համար

Салоны красоты

Անցյալ տարի BCGroup հետազոտական գործակալությունը գեղեցկության սրահների շրջանում իրականացրել է պրոֆեսիոնալ արտադրանքի ապրանքանիշի ճանաչելիության գնահատում:

Ուսումնասիրության նպատակն էր՝ գնահատել դիստրիբյուտորի մարքեթինգային գործունեության արդյունավետությունը:

Խնդիրները, որոնք դրվել էին ուսումնասիրության առջև`

  • ապրանքանիշի ճանաչելիության գնահատում՝ Top-of-mind, սպոնտան և հուշմամբ ճանաչում;
  • տարբեր ապրանքանիշերի պրոֆեսիոնալ արտադրանքի պահանջարկի գնահատում;
  • հավելյալ տեսականու նկատմամբ հետաքրքրության գնահատում;
  • մրցակից ապրանքանիշների դրական և բացասական կողմերը;
  • հավատարմություն մրցակից ապրանքանիշերի նկատմամբ:

Որպես տեղեկատվության հավաքագրման մեթոդ՝ իրականացվել են անմիջական հարցազրույցներ (այցելություններ գեղեցկության սրահներ՝ ըստ երթուղային ընտրանքի):

Գաղտնիության նկատառումներից ելնելով` մենք չենք կարող նշել կոնկրետ ապրանքանիշներ և թվեր, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:

Վերադարձ դեպի քեյսեր

Փակել
Ուղարկել հարցում