Խմբակային բեռների առաքում

Доставка грузов

Արդեն մի քանի տարի է, ինչ BCGroup հետազոտական գործակալությունը հետազոտություն է իրականացնում բեռնափոխադրումների շուկայում:

Ուսումնասիրություններից մեկի նպատակը խմբակային բեռների փոխադրման մեջ մասնագիտացած տրանսպորտային ընկերության ապրանքանիշի ճանաչելիության գնահատական ստանալն էր:

Խնդիրները, որոնք դրվել էին ուսումնասիրության առջև`

  • գնահատել տրանսպորտային ընկերությունների ճանաչելիության մակարդակը (top-of-mind, սպոնտան, հուշմամբ ճանաչում);
  • գնահատել ընկերության շուկայական մասնաբաժինը;
  • գնահատել ընկերության նկատմամբ հավատարմության մակարդակը NPS մեթոդով;
  • վերլուծել վերը նշված ցուցանիշների դինամիկան:

Որպես տեղեկատվության հավաքագրման մեթոդ՝ կիրառվել է առցանց հարցում։ Հարցմանը մասնակցել են ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք օգտվում են խմբակային բեռների ուղարկման/ընդունման ծառայություններից։ Ուսումնասիրությունն իրականացվում է կանոնավոր կերպով:

Գաղտնիության նկատառումներից ելնելով` մենք չենք կարող թվարկել կոնկրետ ապրանքանիշներ և թվեր, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:

Վերադարձ դեպի քեյսեր

Փակել
Ուղարկել հարցում