Մատնահարդարման պարագաների դիստրիբուցիա

Маникюрные принадлежности

Անցյալ տարի BCGroup հետազոտական գործակալությունը գնահատել է մատնահարդարման և դիմահարդարման պարագաների ապրանքանիշերի ճանաչելիությունը:

Ուսումնասիրության նպատակն էր՝ գնահատել ապրանքանիշի ուժը մրցակիցների համեմատությամբ: Ուսումնասիրությունը պատվիրող ընկերությունը ապրանքների դիստրիբյուտոր է և արտասահմանյան արտադրողին զեկուցում է մարքեթինգային գործունեության արդյունավետության մասին:

Խնդիրները, որոնք դրվել էին ուսումնասիրության առջև`

  • ապրանքանիշի ճանաչելիության գնահատում՝ Top-of-mind, սպոնտան և հուշմամբ;
  • գովազդային արշավի նկատելիության գնահատում (ճանաչելիության ցուցանիշների չափում գովազդային արշավից առաջ և հետո);
  • բրենդի հավատարմության մակարդակի որոշում:

Որպես տեղեկատվության հավաքագրման մեթոդ՝ իրականացվել է առցանց հարցում: Հարցմանը մասնակցել են 18-ից 50 տարեկան բնակիչներ, ովքեր վերջին 3 ամսվա ընթացքում ձեռք են բերել մատնահարդարման կամ դիմահարդարման պարագաներ:

Հարկ է նշել, որ կարճաժամկետ գովազդային արշավներ իրականացնելիս հուշմամբ ճանաչման մակարդակը բարձրանում է և գովազդային արշավի ավարտից հետո 1-2 ամիս մնում է բարձր մակարդակի վրա, որից հետո հաճախ վերադառնում է իր նախկին դիրքին:

Գաղտնիության նկատառումներից ելնելով` մենք չենք կարող նշել կոնկրետ ապրանքանիշներ և թվեր, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:

Վերադարձ դեպի քեյսեր

Փակել
Ուղարկել հարցում