Արյան շաքարի մակարդակը չափող սարքեր

Уровень сахара

Անցյալ տարի BCGroup հետազոտական գործակալությունը հետազոտություն է անցկացրել բժշկական շուկայի սեգմենտներից մեկի վերաբերյալ:

Այս հետազոտության նպատակն էր՝ գնահատել արյան շաքարի մոնիտորինգի օգտագործման արդյունքների գոհունակության մակարդակը:

Հետազոտության խնդիրները՝

  • հիվանդի արյան շաքարի չափման հաճախելիության գնահատում;
  • շաքարի մակարդակի ֆիքսում ամբողջ ուսումնասիրության ընթացքում (օրագրի օգնությամբ);
  • չափիչ գործիքի օգտագործման հարմարավեըության գնահատում;
  • բժիշկների կողմից սարքի օգտագործման արդյունավետության գնահատում:

Չափումն իրականացվել է 200 հոգուց բաղկացած ընտրանքի վրա վեց ամիս շարունակ: Ցուցանիշների դինամիկան հաշվարկվել է դիտորդական օրագրերի օգնությամբ:

Գաղտնիության նկատառումներից ելնելով` մենք չենք կարող թվարկել կոնկրետ ապրանքանիշներ և թվեր, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:

Վերադարձ դեպի քեյսեր

Փակել
Ուղարկել հարցում