Վճարովի ճանապարհի կամրջի կառուցում

Платная автодорога

Անցյալ տարի BCGroup հետազոտական ընկերությունը ուսումնասիրություն է իրականացրել վճարովի ճանապարհային կամրջի կառուցման վերաբերյալ:

Ուսումնասիրության նպատակն էր՝ կանխատեսել վճարովի ճանապարհի օգտագործման պահանջարկը` խցանումներից խուսափելու համար:

Ուսումնասիրության խնդիրներն էին՝

  • գնահատել բնակչության շարժունակությունը;
  • հաշվարկել օրվա տարբեր ժամերին և շաբաթվա օրերին քաղաքում տեղաշարժվելու համար ծախսված ժամանակը;
  • սահմանել գնագոյացման սկզբունքները (թիրախային լսարանի վճարելու պատրաստակամությունը);
  • արդյունքում կանխատեսել տարեկան շրջանառությունը կամրջի մեկնարկից երեք տարի անց:

Որպես տեղեկատվության հավաքագրման մեթոդներ՝ կիրառվել են առցանց հարցազրույցներ, հարցումներ կայանատեղերում և երթևեկության չափումներ: Ե՛վ դեմ առ դեմ, և՛ առցանց հարցազրույցների ընտրանքի չափը կազմել է 1150 մարդ: Հետազոտությանը մասնակցել են մեքենաների, բեռնատարների և միկրոավտոբուսների վարորդներ, ինչպես նաև սեփական կամ վարձու ավտոպարկ ունեցող ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Գաղտնիության նկատառումներից ելնելով` մենք չենք կարող թվարկել կոնկրետ ապրանքանիշներ և թվեր, խնդրում ենք ըմբռնումով մոտենալ:

Վերադարձ դեպի քեյսեր

Փակել
Ուղարկել հարցում